484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+10
Եղանակը Երևանում
Հայ
«Արևելյան գործընկերությունում» Հայաստանի մասնակցության աստիճանը կախված է հենց երկրից. ԵՄ ներկայացուցիչ
14:44
20 Մայիսի 2009

ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրում Հայաստանի մասնակցության աստիճանը կախված է հենց երկրից, կարծում է Եվրամիությունում նախագահող երկրի ներկայացուցիչ, Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տոմաշ Քնոթեն։

«Դա կախված կլինի Հայաստանից, «Արևելյան գործընկերությունում» նրա դերակատարությունից», - հայտարարեց նա չորեքշաբթի լրագրողներին։

«Արևելյան գործընկերությունը» լեհ-շվեդական նախաձեռնություն է՝ հետխորհրդային երկրների հետ ԵՄ հարաբերությունների բարելավմանն ուղղված հարևանության քաղաքականության շրջանակներում։ Դրա կազմում են Հայաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Վրաստանը, Ադրբեջանն ու Մոլդովան։ Ծրագրի շրջանակներում 2009-2013 թթ.-ին ԵՄ-ն այդ երկրների 600 միլիոն եվրո կտրամադրի։

Քնոթեի խոսքերով՝ «Արևելյան գործընկերությունն» իր մասնակիցներին հնարավորություն է տալիս ընդլայնել կապերը ԵՄ-ի հետ, համագործակցության նոր հնարավորություններ է տրամադրում։

Առաջին հերթին՝ դա համագործակցություն է տնտեսական ոլորտում, որը ապագայում կարող է հանգեցնել ազատ առևտրի ռեժիմի ԵՄ-ի և գործընկերության մասնակիցների միջև։

Նա նշեց, որ դա, մասնավորապես, կնպաստի դեպի ԵՄ ապրանքների արտահանմանը և գործընկերության երկրների տնտեսություն արվող ներդրումներին։

Քնոթեն նշեց, որ դա հատկապես շահավետ կլինի Հայաստանի համար՝ միաժամանակ ավելացնելով, որ այս կապակցությամբ Հայաստանը, ինչպես նաև ծրագրի այլ երկրներ, պետք է իրենց օրենսդրությունը, մասնավորապես, սանիտարական նորմերը համապատասխանեցնեն ԵՄ նորմերի հետ։

Դեսպանի կարծիքով՝ «Արևելյան գործընկերության» երկրորդ կարևոր առավելությունն այն է, որ ծրագիրը պատրաստում է մասնակից պետություններին ԵՄ-ին հնարավոր անդամակցությանը, «ինչը հատկապես կարևոր է այն երկրների համար, որոնք ծրագրում են անել դա ապագայում»։

Միաժամանակ նա ընդգծեց, որ դա չի նշանակում, որ այդ երկրները պարտադիր կմտնեն Եվրամիություն։ «Դա ուղղակի ԵՄ մտնելու հնարավորություն է։ Դրա համար երկար տարիների ծանր աշխատանքներ են անհրաժեշտ, այն շատ երկար և ծանր գործընթաց է», - հայտարարեց դեսպանը՝ նշելով, որ Լեհաստանը ևս ստիպված է եղել անցնել այդ գործընթացի միջով։

Նա ընդգծեց, որ անդամակցությամբ պետք է շահագրգռված լինեն նաև այդ երկրների հասարակությունները, այլ ոչ թե միայն իշխանությունները։

Հայաստանում Եվրոպական շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանն իր հերթին նշեց, որ այժմ Հայաստանը պատրաստ չէ նման հնարավորության, սակայն 3-5 տարի անց իշխանությունների կողմից այդ ուղղությամբ արվող վճռական քայլերի դեպքում կարելի կլինի խոսել դրա մասին։

Քնոթեի կարծիքով՝ «Արևելյան գործընկերության» մեկ այլ առավելությունը ԵՄ-ի և ծրագրի մասնակից-երկրների միջև մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացումն է։

Դեսպանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ «Արևելյան գործընկերությունն» ուղղված չէ Ռուսաստանի դեմ։ Նա նշեց, որ Ռուսաստանը ԵՄ-ի հետ համագործակցության սեփական ծրագիրն ունի։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։