482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը ցավակցություն է հայտնել կյանքից հեռացած հասարակական գործիչ և լրագրող Այդին Մորիկյանի ընտանիքին և մտերիմներին
13:41
20 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցություն է հայտնել կյանքից հեռացած հասարակական գործիչ և լրագրող Այդին Մորիկյանի ընտանիքին և մտերիմներին, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

«Խոր վշտով իմացա ճանաչված լրագրող և խմբագիր Այդին Մորիկյանի վաղաժամ մահվան լուրը: Նրա անունը սերտորեն կապված է Արցախյան շարժման, Հայոց անկախ պետականության վերականգնման եւ զարգացման հետ:  Նա այն մտավորականներից էր, ովքեր առանց երկմտելու կանգնեցին ժողովրդի կողքը, ուժ ու եռանդ չխնայեցին նրա իղձերը իրականություն դարձնելու համար», - ասվում է տեղեկատվության մեջ։

ՀՀ վարչապետի խոքերով՝ Այդին Մորիկյանը հիմնադրեց և գլխավորեց  «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի խմբագրակազմը, աշխատեց այլ լրատվամիջոցներում` մեծ նպաստ բերելով Հայաստանի անկախ մամուլի կայացմանը:

«Այդին Մորիկյանի մահվան կապակցությամբ խորին ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքին և մերձավորներին, լրագրողական հանրությանը», - նշվում է տեղեկատվության մեջ։

Հայ հասարակական գործիչ Այդին Մորիկյանը ծնվել է 1958 թ.-ի ապրիլի 18-ին Աշտարակի շրջանի Օշական գյուղում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, իսկ 1978-1981 թթ.-ին՝ Մոսկվայի պետական համալսարանը՝ լրագրողի որակավորմամբ։

1981 թ.-ից եղել է «Երևանյան համալսարան» թերթի թղթակից, ինչից հետո՝ «Ավանգարդ» թերթի թղթակից, 1987 թ.-ին դարձել է այդ թերթի խմբագիր։ 1990-1997 թթ.-ին զբաղեցրել է «Հայաստանի Հանրապետություն» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը։

1990-1995 թթ.-ին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1995-1996 թթ.-ին զբաղեցրել է Տեղեկատվության փոխնախարարի, ՀՀ կառավարությանն առընթեր Տնտեսական բարեփոխումների քարոզչության և տեղեկատվության կենտրոնի տնօրենի պաշտոնը։ 1995-1999 թթ.-ին վերընտրվել է որպես խորհրդարանի պատգամավոր, Կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի անդամ էր։ Հայոց  համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության անդամ էր։

2000 թ.-ից զբաղեցրել է «Հայացք Երևանից» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը, իսկ 2002 թ.-ից՝ «Օրրան» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: