484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայ ազգային կոնգրեսը բացարձակ առավելություն ունի Երևանի քաղաքապետի ընտրություններում. կուսակցության առաջնորդ
17:47
19 Մայիսի 2009

Բոլոր միջազգային կազմակերպությունները, ինչպես նաև ՀԱԿ կողմից հասարակական շրջաններում անցկացվող մոնիտորինգը վկայում են, որ ՀԱԿ-ը Երևանի քաղաքապետի ընտրություններում բացարձակ առավելություն ունի մյուս բոլոր քաղաքական կուսակցությունների նկատմամբ, ասաց ՀՀ ընդդիմադիր Ազատական  կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը։

Մայիսի 31-ին կայանալիք Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին կմասնակցի վեց քաղաքական կուսակցություն՝ «Բարգավաճ Հայաստան», Հայաստանի Հանրապետական կուսակցությունները, Օրինաց երկիր, Դաշնակցություն կուսակցութունները, Ժողովրդական կուսակցությունը, Հայաստանի Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունն ու Հայ ազգային կոնգրեսի նախընտրական դաշինքը։

«Վարկանիշով երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որին հաջորդում է ՀՀԿ-ն։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ եթե ընտրություններն անցնեն ազնիվ ու արդար, ՀԱԿ-ը առաջին փուլում կհաղթահարի 40 տոկոսանոց պատնեշը և կձևավորի Երևանի քաղաքական ղեկավարությունը»,- երեքշաբթի Հովհաննիսյանն ասաց լրագրողներին։    

Նա նշեց, որ ընտրությունների վերջնական գնահատականը ՀԱԿ-ը կտա մայիսի 31-ի գիշերը՝ ընտրություններից հետո։ Ընդ որում նա կարծում է, որ «մենք կարող ենք պատասխանատու լինել ընտրազանգվածի կողմից մեր օգտին տրված ձայների համար»։   

Մայիսի 31-ին տեղի կունենա Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամներից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։ Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի ձայների մեծամասնությունը:

Հովհաննիսյանն ասաց նաև, որ իր կողմից հնչեցված նախընտրական կանխատեսումների հաստատման դեպքում Հայաստանի կարգավիճակը էապես կփոխվի։

«Հայաստանի հանդեպ միջազգային հանրության վերաբերմունքն ու դիրքորոշումը ավելի դրական կլինի, իր ներքաղաքական նշումներով մեր երկիրը զգալիորեն կաճի շատ համաշխարհային երկրների աչքում, հատկապես, հետխորհրդային  տարածքում»,- պարզաբանեց նա։   

Ազատական կուսակցության առաջնորդի կարծիքով՝ այդ դեպքում դրական խթաններ կստանան նաև հայ-թուրքական հարաբերությունների հասատատման ու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը։

«Գոյություն ունեցող ուժեղ ճնշումը Հայաստանի վրա աստիճանաբար կվերանա՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանում ժողովրդավարական զարգացումներ կսկսվեն ամեն տեսակի դրական հետևանքներով»,- ընդգծեց նա։
Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպիսին կլինեն ՀԱԿ գործողությունները, եթե իրենց կանխատեսումներն չիրականանան, Հովհաննիսյանը նշեց, որ ՀԱԿ-ը պատրաստ է աշխատել քվեարկության ցանկացած արդյունքի դեպքում, եթե համոզվի, որ ընտրություններն անցել են առանց խախտումների և կեղծումների։  

«Եթե երևանցիները մեզ այնքան ձայն տան, որքան անհրաժեշտ համարեն, և եթե ընտրությունները չկեղծվեն, ապա մենք պատրաստ ենք համագործակցության»,- ամփոփեց նա։  --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։