480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
«ՀԿԵՈՒ» ՓԲԸ գլխավոր տնօրենը հանդիպել է Հայ տրանսպորտային աշխատողների և առաքիչների հետ
15:59
19 Մայիսի 2009

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքետ Շայդուլլինը հանդիպել է Հայ տրանսպորտային աշխատողների և առաքիչների ընկերակցության ներկայացուցիչների հետ, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից։  

«Կողմերը քննարկել են հարցեր համալիր տրասպորտային ծառայությունների մատուցելման մասին։ Մասնավորապես, քննարկվել են կոնտեյներային գնացքներ ուղարկելու, միջանցիկ սակագնային դրույքների անցնելու, բեռնափոխադրման գործընթացում իրավական դաշտի կազմակերպման, գնացքների արագության բարձրացման, ինչպես նաև արտահանման որոշ ապրանքների ձևակերպման արտոնյալ պայմաններ ստեղծելու հետ կապված հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«ՀԿԵՈՒ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շևքետ Շայդուլլինը պատրաստակամություն հայտնեց համագործակցության շրջանակներում առավելագույն օգնություն ցուցաբերել տվյալ բիզնեսի զարգացմանը։

«Մեր առաքելությունն է դառնալ համազգային տրանսպորտային ընկերություն, որը որոշ ռազմավարական նպատակների միջոցով դինամիկ զարգացնում է ծառայությունների արդյունավետությունն ու որակը։ Այդ թվում ընկերությունն առանձնացնում է երկարաժամկետ արդյունավետության և ֆինանսական կայունության բարձրացումը, ծառայությունների որակի բարձրացումը, ՀՀ տարածքում տրանսպորտային արդյունաբերության հզորության ավելացումը, ինտեգրումը եվրասիական տրանսպորտալոգիստիկ համակարգ»,- նշեց նա։    

Հայ տրնասպորտային աշխատողների և առաքիչների ընկերակցության նախագահ Մակար Առաքելյանի խոսքերով՝ «Շևքետ Նուրգալիևիչի հետ առաջին հանդիպումը մեծ տպավորություն է գործել, նա պրոֆեսիոնալ մոտեցում է ցուցաբերել կորպորատիվ հաճախորդի խնդիրների նկատմամբ տրասպորտային ծառայություններ մատուցելու հարցում։ Փոխշահավետ համագործակցության հույս ունեմ, որը կնպաստի ՀՀ տնտեսության զարգացմանը, հատկապես արտահանման ոլորտում։ Մեր աշխատանքի գլխավոր նպատակը ՀՀ առաքիչների իրավունքների պաշտպանությունն է արտասահմանում»։

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը։ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 20 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։