481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Խորվաթիայի նախագահը պաշտոնական այցով մայիսի 21-ին կայցելի Հայաստան
15:14
19 Մայիսի 2009

Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչը մայիսի 21-23-ը կայցելի Հայաստան, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Խորվաթիայի նախագահ Ստյեպան Մեսիչի պաշտոնական այցը Հայաստան, անկասկած, վկայում է համագործակցության օրակարգն ընդլայնելու և խորացնելու երկուստեք ցանկության մասին», - երեքշաբթի ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդունելով Հայաստանում Խորվաթիայի նորանշանակ դեսպան Վեսնա Ցվյետկովիչ-Կուրելեցի (նստավայրը` Աթենք) հավատարմագրերը։

«Կողմերը համակարծիք են եղել, որ այցը լուրջ խթան կլինի քաղաքական երկխոսության ակտիվացման և տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության համար», - նշեցին մամուլի ծառայությունից։

Զրույցի ընթացքում Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հետաքրքված է հայ-խորվաթական բարեկամական հարաբերությունների խորացմամբ։

Սերժ Սարգսյանը երկու երկրների միջև տնտեսական կապերի աշխուժացման տեսանկյունից առաջնահերթ կարևորություն է տվել անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորմանը:

 

Զրուցակիցներն անդրադարձել են նաև հայ-խորվաթական հնարավոր փոխգործակցությանը Եվրամիության նախաձեռնությունների` Արևելյան գործընկերության և ԵՄ Սևծովյան ծրագրերի շրջանակում:

Հանդիպման ընթացքում ՀՀ նախագահը գոհունակություն է հայտնել միջազգային տարբեր կառույցներում տարածաշրջանի խնդիրների նկատմամբ Խորվաթիայի դրսևորած հավասարակշիռ դիրքորոշման համար:

Դեսպան Վեսնա Ցվյետկովիչ-Կուրելեցն իր հերթին ասել է, որ Խորվաթիան կողմնակից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: