477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+20
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքմենստանը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի պատանիների 2009թ. առաջնությանը
14:33
19 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքմենստանը հրաժարվել է մասնակցել Երևանում մայիսի 23-30-ը կայանալիք ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի պատանիների 2009թ. առաջնությանը, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի (ՀԲՖ) մամուլի ծառայությունից։

ՀԲՖ-ից հիշեցրեցին, որ առաջնությունում մասնակցելու վերաբերյալ հայտ ներկայացնելուց հետո Բռնցքամարտի ֆեդերացիան մինչ օրս այդպես էլ չի ներկայացրել իր մարզիկներին։

Երեքշաբթի օրվա դրությամբ առաջնությանը մտադիր է մասնակցել 49 երկիր՝ Ալժիրը, Ավստրալիան, Բելառուսը, Հայաստանը, Բոցվանան, Բուլղարիան, Չինաստանը, Տայվանը,  Խորվաթիան, Կուբան, Չեխիան, Կիպրոսը, Դոմինիկյան Հանրապետությունը, Էկվադորը, Անգլիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Վրաստանը, Գանան, Հունաստանը, Հունգարիան, Հնդկաստանը, Իրանը, Իռլանդիան, Իսրայելը, Ղազախստանը, Ղրղզստանը, Կորեան, Լատվիան, Լիտվան, Մարոկկոն, Մոլդովան, Մոնղոլիան, Մոնտենեգրոն, Նիգերիան, Լեհաստանը, Պուերտո-Ռիկոն, Ռումինիան, Ռուսաստանը, Սլովակիան, Շվեդիան, Թայլանդը, Թունիսը, Թուրքիան, Ուկրաինան, ԱՄՆ-ն, Ուզբեկստանը, Վենեսուելան, Սերբիան։

Բլոր 13 քաշային կատեգորիաներում բռնցքամարտիկներին պատրաստվում է ռինգ դուրս հանել միայն յոթ երկիր՝ Հայաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Ռուսաստանը, Հունգարիան, Բելառուսն ու ԱՄՆ-ն:

Աշխարհի առաջնության ընթացքում Հայաստան կայցելեն AIBA-ի նախագահ Չինգ-Կոու Վուն, գործադիր տնօրեն Հո Կիմը, Սիրողական բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի փոխնախագահ, Բռնցքամարտի եվրոպական համադաշնության նախագահ Յումբեր Ֆուրժոնին, AIBA-ի գործադիր փոխտնօրեն Հոֆուր Ռախիմովը, ինչպես նաև Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ, Պահպանության դաշնային ծառայության տնօրեն, բանակի գեներալ Եվգենի Մուրովը։-0-  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: