482.01
-0.12
540.96
+2.13
8.56
+0.01
+21
Եղանակը Երևանում
Հայ
Երևանյան «Նաիրիտ» քիմգործարանի այրված հատվածի ապամոնտաժումը շուրջ 53,5 հազար դոլար կկազմի
19:20
18 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախնական գնահատականով երևանյան «Նաիրիտ» քիմգործարանի այրված ու փլված հատվածի միայն ապամոնտաժման աշխատանքները, հաշվի առնելով դրանց իրականացման բարձր ռիսկայնության մակարդակը, նախնական գնահատմամբ, կարժենան մոտ 20 միլիոն դրամ (շուրջ 53,5 հազար դոլար), երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից:

«Երևանյան «Նաիրիտ» քիմգործարանի այրված ու փլված հատվածի ապամոնտաժման աշխատանքներն սկսված են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ապամոնտաժումն անհրաժեշտ է տվյալ տեղամասում նոր պայթյունների կամ հրդեհի վտանգն իսպառ չեզոքացնելու, պայթյունի հետևանքով ապամոնտաժման ենթակա կոնստրուկցիաների վրա թափված և սարքավորումների մեջ մնացած քիմիական նյութերը լիարժեքորեն վնասազերծելու, ինչպես նաև դեպքի վայրում քննչական մարմինների և փորձագետների անվտանգ և անխափան աշխատանքը կազմակերպելու համար:

Նշված աշխատանքները ղեկավարվում են «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ գլխավոր տնօրենի և նրա տեղակալների և ընկերության ծառայությունների ղեկավարների անմիջական մասնակցությամբ:

Վթարի արդյունքում գործարանի կրած ողջ վնասի մասին ամբողջական տեղեկատվություն կտրամադրվի միայն գործարանի ծառայությունների կողմից իրականացվող վերականգնողական-նախագծային աշխատանքների ավարտից հետո:

Ձեռնարկության մնացած տեխնոլոգիական գծերն աշխատում են, արտադրական պրոցեսները շարունակվում են, իսկ աշխատանքային հատուկ ռեժիմը կպահպանվի մինչև քննչական գործողությունների և գործարանի մասնագիտական հանձնաժողովի աշխատանքների ավարտը։

Տարածաշրջանում կաուչուկի խոշորագույն «Նաիրիտ» գործարանում պայթյուն է տեղի ունեցել մայիսի 14-ին տեղական ժամանակով երեկոյան ժամը վեցի սահմաններում, երկրորդ հերթափոխի աշխատանքի սկզբին։ Հրդեհի հետևանքով զոհվել է գործարանի չորս աշխատակից։

Երևանի «Նաիրիտ» քիմգործարանում տեղի ունեցած հրդեհի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածի՝ 231-րդ հոդվածի (պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կանոնների խախտելը, եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վտաս) և 285-րդ հոդվածի (վտանգավոր քիմիական կամ կենսաբանական այլ ազդակների կամ թունավոր նյութերի հետ վարվելու ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, եթե դա անզգուշությամբ մարդու առողջությանը վնաս է պատճառել, առաջացրել է համաճարակներ կամ անասնահամաճարակներ կամ այլ ծանր հետևանքներ) հատկանիշներով:

«Նաիրիտ» գիտաարտարդրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ «Նաիրիտ» առևտրային անվանումով պոլիքլորոպրենը ձեռնարկությունն արտադրում է 1940 թվականից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։