483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Չեխիայի գլխավոր դատախազների միջև Փոխըմռնման մասին հուշագիր է ստորագրվել
15:07
18 Մայիսի 2009

Երկուշաբթի Երևանում Փոխըմռնման մասին հուշագիր են ստորագրել Հայաստանի և Չեխիայի գլխավոր դատախազներ Աղվան Հովսեփյանն ու Ռենատա Վեսեցկան։

«ՀՀ գլխավոր դատախազությունը կարևորում է բոլոր երկրների, հատկապես եվրոպական պետությունների գլխավոր դատախազությունների հետ երկկողմ համաձայնագրերի ստորագրումը։ Մենք արդեն ունենք նման հաջող փորձ», - ասաց ՀՀ գլխավոր դատախազը։

Նրա խոսքերով՝ հայկական կողմը կարևորում է նմանատիպ համաձայնագրերի ստորագրումը նաև Չեխիայի հետ՝ հաշվի առնելով Չեխիայում բնակվող և աշխատող ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև Չեխիայի հայազգի քաղաքացիների զգալի թիվը։

«Այս համաձայնագիրը կնպաստի Հայաստանի և Չեխիայի իրավական համակարգերի բազմաթիվ հարցերի օպերատիվ լուծման գործում», - ասաց Հովսեփյանը։

Նրա խոսքերով՝ երկուշաբթի տեղի է ունեցել Հայաստանի և Չեխիայի գլխավոր դատախազությունների կոլեգիաների համատեղ նիստը։

Հովսեփյանի խոսքերով՝ կոլեգիայի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև միջազգային իրավական համագործակցությանը վերաբերող բազմաթիվ հարցեր, ինչպես նաև այդ գործում համաշխարհային փորձը։ Նա նաև ասաց, որ երկու երկրների գլխավոր դատախազությունների միջև կստորագրվի գործողությունների համապատասխան ծրագիր։ Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց Չեխիային Եվրատեսիլ-2009 մրցույթում հայ երգչուհիներին տրված ամենաբարձր գնահատականի համար։

Վեսեցկան իր հերթին ասաց, որ կոլեգիայի ընթացքում քննարկվել են հանցավորության մակարդակի նվազմանն ու համագործակցության զարգացմանն առնչվող քայլերը։ Նրա խոսքերով՝ ստորագրված Հուշագիրը հիմք է հանդիսանում փոխգործակցության մակարդակի բարձրացման և լուրջ արդյունքների ձեռքբերման համար։

«Մենք որոշեցինք, որ, իսկապես, սերտ համագործակցություն է անհրաժեշտ։ Ստորագրված Հուշագիրը միայն հիմք է հանդիսանում մեր ապագա աշխատանքների համար», - ասաց Վեսեցկան։ Նրա խոսքերով՝ չեխական կողմը պատրաստ է փորձի փոխանակում կատարել։ «Կրթություն ունենալը բավարար չէ, անհրաժեշտ է նաև փորձ ունենալ։ Եվ փորձի փոխանակումն այն գործի հիմքն է, որը լավ արդյունքների կհանգեցնի», - նշեց Չեխիայի գլխավոր դատախազը։

Հուշագրի շրջանակներում կողմերը պայմանավորվեցին սերտ համագործակցության մասին հարցերի լայն շրջանակի վերաբերյալ, մասնավորապես, թրաֆիքինգի դեմ պայքարի և անօրինական միգրացիայի կանխարգելման ուղղությամբ։ Կողմերը պայմանավորվեցին նաև ակտիվացնել կապերը քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության հարցերում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: