484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ծրագրում է մինչև 2010 թ.-ը լիովին հրաժարվել օզոնային շերտը քայքայող նյութերի մի մասից. ՀՀ բնապահպանության փոխնախարար
13:27
18 Մայիսի 2009

Հայաստանը ծրագրում է մինչև 2010 թ.-ը ամբողջովին հրաժարվել օզոնային շերտը քայքայող քլորֆտորածխածիններից, «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության շրջանակներում գործող Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 5-րդ հոդվածի երկրների տարածաշրջանային ցանցի ամենամյա խորհրդակցության բացման ժամանակ հայտարարեց ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը։

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մեզ հաջողվել է 85 տոկոսով կրճատել քլորֆտորածխածինների օգտագործումը, և ծրագրվում է մինչև 2010 թ.-ը ամբողջովին դրանք հանել օգտագործումից», - տեղեկացրեց փոխնախարարը։

Պապյանն ավելացրեց, որ 2005 թ.-ին Գլոբալ բնապահպանական հիմնադրամի աջակցությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունում բացվել է Օզոնային ազգային գրասենյակ, որի համակարգման ժամանակ իրականացվում է օզոնային շերտը քայքայող նյութերի արգելքին ուղղված ազգային ծրագիր։

Նա նաև նշեց, որ եթե 2005 թ.-ին Հայաստանում գրանցվել է Մոնրեալի արձանագրության պայմանների խախտում, ապա 2006-2007 թթ.-ին «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքի, ինչպես նաև ենթաօրենսդրական ակտերի փաթեթի ընդունման արդյունքում կրկին հաջողվել է հասնել արձանագրության բոլոր պայմանների ամբողջական պահպանման։

1987 թ.-ին ընդունված «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությանն անդամակցում են 195 երկիր։ Արձանագրությունը ստորագրած կողմերը պարտավորվել են դադարեցնել օզոնի շերտը քայքայող նյութերի արտադրությունը, կիրառումը, փոխադրումն ու դրանց հետ կապված այլ գործողությունները։

Պապյանի խոսքերով՝ 2005-2008 թթ.-ին անցկացված հետազոտոությունների համաձայն՝ Հայաստանի մթնոլորտում օզոնի մակարդակը կազմում է XX դարի 70-ական թթ.-ի բնական մակարդակի 86-88 տոկոսը, սակայն Հայաստանի վրա երբեմն նկատվում է օզոնային փոքր անցքերի անցում, որոնցից վերջինը գրանցվել է 2008 թ.-ի հոկտեմբերին։

Ամենամյա հանդիպմանը մասնակցում են Մոնրեալի արձանագրության շրջանակներում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ցանցի (ECA  network) մեջ մտնող ինը երկրների պատվիրակություններ. դրանք են Հայաստանը, Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, Վրաստանը, Ղրղզստանը, Մակեդոնիան, Մոլդովան, Սերբիան և Թուրքմենստանը, անցումային տնտեսություն ունեցող երեք երկրներ՝ Ղազախստանը, Տաջիկստանն ու Թուրքմենստանը, ինչպես նաև Հունգարիայի և Ռումինիայի ներկայացուցիչները։

Բացի երկրների պատվիրակություններից հանդիպմանի մասնակցում են տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, մասնավորապես, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP), ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO), ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP), ինչպես նաև մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ, տեխնիկական և քաղաքական  փորձագետներ։

Հանդիպումը կշարունակվի մինչև մայիսի 22-ը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: