481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է Հայաստանում անհայտ կորած ամերիկահայ գործարարի մարմինը՝ բռնության հետքերով
12:19
18 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել ամերիկահայ Նազարեթ-Հագոփ Բերբերյանի մարմինը՝ բռնության հետքերով, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

2009 թ.-ի ապրիլի 25-ին տեղական ժամանակով ժամը 20։00-ին ԱՄՆ քաղաքացի 57-ամյա գործարար Նազարեթ-Հագոփ Բերբերյանը դուրս էր եկել Ամիրյան փողոցի վրա գտնվող իր տանից և չէր վերադարձել։

Միաժամանակ Բերբերյանին պատկանող մուգ կանաչ Toyota Land Crusier ավտոմեքենան հայտնաբերվել էր «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկանգառում։ ԱՄՆ-ում բնակվող Բերբերյանին ընտանիքը 250 հազար ԱՄՆ դոլար դրամական պարգև էր խոստացել Բերբերյանի գտնվելու վայրի մասին տեղեկություններ հաղորդելու համար։

«Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ, Երևան քաղաքի վարչության ՔՀԲ, ԱԱԾ ԿՀԴՊ բաժնի և ոստիկանության Երևանի քննչական վարչության աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ մայիսի 15-ին Երևան-Սևան մայրուղու 25,5 կմ հատվածում, ճամփեզրի ձորակում հայտնաբերվել է Նազարեթ-Հագոփ Բերբերյանի դիակը` բռնության հետքերով», - տեղեկացրեցին ոստիկանությունից։

Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչությունը:

Նախաքննության շահերից ելնելով` դեպքի հանգամանքները և հանցագործություն կատարածների անունները չեն հրապարակվում:

Բերբերյանը Երևանի կենտրոնում Աբովյան և Պուշկին փողոցների խաչմերուկում գտնվող premium դասի անշարժ գույքի սեփականատերն է։ Ձեռներեցը նաև կառուցում է հյուրանոց արտադրական օբյեկտում՝ «Linareh Company» անվանումով։ Նա նաև Արարատի մարզի Դալար գյուղում գտնվող գորգագործական գործարանի սեփականատերն է։

Դեպքի առթիվ դեռևս  մայիսի 5-ին հարուցվել էր քրեական գործ` Քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: