481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+11
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի միջամտությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացին բացասաբար կանդրադառնա բանակցային գործընթացի վրա. Սարգսյան
10:51
18 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի հետ ունեցած հանդիպման ժամանակ  հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին որևէ միջամտությունը բացասաբար կանդրադառնա արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վրա։

«ՀՀ նախագահը մեկ անգամ ևս շեշտել է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, մադրիդյան առաջարկությունների հիման վրա, միջազգային իրավունքի և հիմնարար փաստաթղթերի բոլոր` ինքնորոշման իրավունքի, ուժի կիրառման բացառման և ԵԱՀԿ արտգործնախարարների հելսինկյան հայտարարությունում (2008 թ. դեկտեմբեր) ամրագրված  սկզբունքների համաձայն», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Սարգսյանն ընդգծել է նաև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում ու ժամկետներում Թուրքիայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու Հայաստանի պատրաստակամությունը։

Միաժամանակ նա հերթական անգամ ընդգծել է, որ Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին որևէ միջամտության փորձ կարող է միայն բացասաբար անդրադառնալ արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վրա:  

Հանդիպման ընթացքում նախագահը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին՝ գոհունակությամբ արձանագրելով, որ «Արևելյան գործընկերության»` օրերս Պրահայում տեղի ունեցած գագաթնաժողովը հաջող մեկնարկ է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը նոր բովանդակություն հաղորդելու և կապերի հետագա ընդլայնման համար։

Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ հաճախակի հանդիպումներն ու քննարկումները վկայում են Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ընդլայնվող օրակարգի մասին, ինչպես նաև հնարավորություն են ընձեռում արագ արձագանքել ու լուծումներ տալ առաջ եկած խնդիրներին։

Բացի այդ, Սարգսյանն ու Սեմնեբին դրական են գնահատել «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ հավասարակշռված մոտեցումների ամրագրումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ:  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: