477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահն ու ՌԴ փոխվարչապետը բավարարված են հայ-ռուսական հարաբերությունների մակարդակով
10:39
18 Մայիսի 2009

ՀՀ նախագահը շաբաթ օրը ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովի հետ քննարկել է հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Ողջունելով բարձրաստիճան հյուրի այցը՝ նախագահը համոզմունք է հայտնել, որ այն լրացուցիչ խթան կլինի հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների ընդլայնման համար», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

ՀՀ նախագահն ու ՌԴ փոխվարչապետը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների ռազմավարական հարաբերությունների և քաղաքական երկխոսության ներկա բարձր մակարդակը, ինչի լավագույն վկայությունն է զարգացող փոխգործակցությունը տարբեր ոլորտներում, կյանքի կոչվող նոր նախաձեռնություններն ու ծրագրերը:

Սարգսյանն ու Իվանովը բարձր են գնահատել նաև գործընկեր երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացման դինամիկան և հումանիտար ոլորտում համագործակցության բարձր մակարդակը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տնտեսության տարբեր բնագավառներում, այդ թվում տրանսպորտի, հեռահաղորդակցության, էներգետիկայի և այլ ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։

 

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, մտքեր փոխանակել տարածաշրջանային ու միջազգային օրակարգի տարբեր հարցերի շուրջ:

ՀՀ նախագահը մեկ անգամ ևս շեշտել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում որևէ նախապայման ուղղակի բացառված է և վերահաստատել մեր երկրի պատրաստակամությունը առանց նախապայմանների Թուրքիայի հետ կարգավորելու հարաբերությունները։

Նա նաև ընդգծել է, որ Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին որևէ միջամտության փորձ կարող է միայն բացասաբար անդրադառնալ արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վրա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: