480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+22
Եղանակը Երևանում
Հայ
«Թանգարանային գիշեր» ակցիայի շրջանակներում Երևանի բոլոր թանգարանների մուտքը շաբաթ օրն անվճար կլինի
20:01
15 Մայիսի 2009

Շաբաթ օրը Հայաստանում 5-րդ անգամ կանցկացվի թանգարանների միջազգային օրվան նվիրված «Թանգարանային գիշեր» ակցիան, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ Մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը։  

Նա հայտնեց, որ շաբաթ 18.00-24.00 իրենց դռները այցելուների առաջ կբացեն Երևանի 17 և Սյունիքի, Շիրակի, Լոռու մարզերի 6 թանգարաններ։

Դուրգարյանն ընդգծեց, որ բոլոր թանգարանների մուտքն ազատ կլինի։

Նա հայտնեց, որ բոլոր թանգարանները հետաքրքիր միջոցառումներ ու ցուցահանդեսներ են պատրաստել, որոնցից որոշները կացկացվեն առաջին անգամ։ 

Նա մասնավորապես նշեց, որ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կանցկացվի Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի համար արված նրա դեկորացիաների ցուցահանդեսը, Ազգային պատկերասրահում չինական դեսպանատան աջակցությամբ կանցկացվի Չինաստանի ազգային փոքրամասնությունների ազգային տարազների ցուցահանդես, ՀՀ պատմության թանգարանում՝ «Նորահայտ գտածոներ Լոռի բերդի դամբարանադաշտից. Ք.ա. 10-9-րդ դարեր» ցուցահանդեսի բացում:

«Թանգարանային գիշեր» նախագիծը սկիզբ է առել 1999թ. գարնանային մի կիրակի ֆրանսիական թանգարաններում հասարակության համար անվճար «բաց դռների» օր հայտարարելու, Ֆրանսիայի մշակույթի նախարարության առաջարկով: Հայաստանում սա սկսել է անցկացվել 2005թ.-ից։ Ակցիային մասնակցում է Եվրոպական մշակույթի կոնվենցիայի 39 պետություն։

ՀՀ տարածքում ՀՀ Մշակույթի նախարարության վարույթում 49 թանգարան կա, իսկ թանգարանների ընդհանուր թիվը 100-ի հասնում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։