478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+34
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը կարգադրել է պարզել երեկ «Նաիրիտ» գործարանում տեղի ունեցած հրդեհի պատճառները
17:01
15 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրել է պարզել երեկ «Նաիրիտ» քիմգործարանում տեղի ունեցած հրդեհի պատճառները։ Այդ մասին լրագրողներին ուրբաթ օրը հայտնեց նախագահը գործարան այցելելուց հետո։

Տարածաշրջանում կաուչուկի խոշորագույն «Նաիրիտ» գործարանում պայթյուն է տեղի ունեցել նախօրեին տեղական ժամանակով երեկոյան ժամը վեցի սահմաններում, երկրորդ հերթափոխի աշխատանքի սկզբին։ Հրդեհի հետևանքով զոհվել է գործարանի չորս աշխատակից։

«Երեկ ես ցուցումներ եմ տվել համապատասխան հետաքննություն անցկացնելու նպատակով, անհրաժեշտ է պարզել պատճառները հետագայում նման դեպք թույլ չտալու համար»,- նշեց Սարգսյանը։

Նախագահը «Նաիրիտ»-ի ողբերգությունը լուրջ փորձություն անվանեց հանրապետության համապատասխան ծառայությունների համար, «որոնց աշխատակիցները, վտանգելով իրենց կյանքը, կարողացան գործել գրագիտորեն և առանց հապաղելու»։

«Դժբախտաբար, այս ողբերգությունն ուղեկցվեց զոհերով, և փառք Աստծուն, որ զոհերի թիվն ավելի մեծ չէ։ Ես խորապես ցավակցում եմ զոհվածների և տուժածների ընտանիքներին։ Իհարկե, զոհվածների ընտանիքների նկատմամբ ուշադրությունը սեփականատիրոջ և պետմարմինների կողմից չի կարող փոխհատուցել նրանց կորուստը, բայց գոնե կմխիթարի նրանց»,- ասաց Սարգսյանը։

Երկրի ղեկավարի կարծիքով, անհրաժեշտ է դասեր քաղել տեղի ունեցած ողբերգությունից, որը հերթական ազդանշան պետք է դառնա հանրապետության այլ ձեռնարկությունների ղեկավարների և սեփականատերերի համար։

Երևանի «Նաիրիտ» քիմգործարանում տեղի ունեցած հրդեհի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածի՝ 231-րդ հոդվածի (պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կանոնների խախտելը, եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վտաս) և 285-րդ հոդվածի (վտանգավոր քիմիական կամ կենսաբանական այլ ազդակների կամ թունավոր նյութերի հետ վարվելու ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, եթե դա անզգուշությամբ մարդու առողջությանը վնաս է պատճառել, առաջացրել է համաճարակներ կամ անասնահամաճարակներ կամ այլ ծանր հետևանքներ) հատկանիշներով :

«Նաիրիտ» գիտաարտարդրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ «Նաիրիտ» առևտրային անվանումով պոլիքլորոպրենը ձեռնարկությունն արտադրում է 1940 թվականից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: