486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
«Նաիրիտ» գործարանում բռնկված հրդեհի արդյունքում այրված արտադրամասը կարող է վերականգնվել մեկ ամսում
16:31
15 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական «Նաիրիտ» քիմիական գործարանում բռնկված հրդեհի արդյունքում այրված արտադրամասը կարող է վերականգնվել մեկ ամսում, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը։

«Հետազոտություններ են անցկացվել, և մասնագետները հաստատում են, որ աշխատանքային ռիթմն արտադրամասում կարելի է վերականգնել մեկ ամսում»,- ասաց նա։

Մովսիսյանի խոսքերով, արտադրամասի վերականգնման համար կպահանջվի շուրջ 150 հազար ԱՄՆ դոլար։

Նախարարը նշեց, որ գործարանում ժամանակ առ ժամանակ տեխնիկական անվտանգության ապահովման աշխատանքներ են անցկացվում, և փորձագիտական հանձնաժողովն անցկացվելիք աշխատանքների արդյունքում կպարզի հրդեհի պատճառները։  

«Պետք է պատճառները պարզել, որպեսզի հետո գնահատականներ տալ»,- ասաց նախարարը։ Ընդ որում նա ավելացրեց, որ հավանական պատճառների թվում դիտարկվում է «սրհեստական միջամտությունը գործարանի աշխատանքին» վարկածը։ Նախարարի կարծիքով, հրդեհի պատճառներից մեկը կարող է լինել տեխնոլոգիական գործընթացի խախտումը։  

Երևանի «Նաիրիտ» քիմգործարանում տեղի ունեցած հրդեհի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի երկու հոդվածի՝ 231-րդ հոդվածի (պայթյունավտանգ օբյեկտներում անվտանգության կանոնների խախտելը, եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վտաս) և 285-րդ հոդվածի (վտանգավոր քիմիական կամ կենսաբանական այլ ազդակների կամ թունավոր նյութերի հետ վարվելու ընթացքում անվտանգության կանոնները խախտելը, եթե դա անզգուշությամբ մարդու առողջությանը վնաս է պատճառել, առաջացրել է համաճարակներ կամ անասնահամաճարակներ կամ այլ ծանր հետևանքներ) հատկանիշներով :

Տարածաշրջանի կաուչուկի խոշորագույն հսկայի՝ «Նաիրիտի» պայթյունը որոտացել է տեղական ժամանակով ժամը 18:00-ի սահմաններում:

Դեպքի հետևանքով մահացել է չորս մարդ, տուժել է 17 փրկարար: Կրակը հանգցրել է 27 մարտական հաշվարկ։  Դեպքի վայրում աշխատել են քննչական մարմինների ներկայացուցիչները:

«Նաիրիտ» գիտաարտարդրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ «Նաիրիտ» առևտրային անվանումով պոլիքլորոպրենը ձեռնարկությունն արտադրում է 1940 թվականից։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։