486.81
+0.07
517.04
-0.95
8.4
-0.03
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի կազմը վերջնականապես կհաստատվի 2009 թ.-ի հունիսի 14-ին. Բորդյուժա
15:13
15 Մայիսի 2009

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) կազմը վերջնականապես կհաստատվի 2009 թ.-ի հունիսի 14-ին, ուրբաթ Երևանում լրագրողներին ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին։

«Կա ՀԱՊԿ ԱԱՀՈՒ-ի ստեղծման քաղաքական որոշում, կան պետությունների առաջարկություններն այն բանի վերաբերյալ, թե ինչպիսի ստորաբաժանումներ և զորամիավորումներ են մտնելու դրանց կազմի մեջ։ Այսօր մենք ավարտում ենք անհրաժեշտ իրավանորմատիվային բազայի ձևավորման աշխատանքը», - ասաց Բորդյուժան։

Նա նշեց, որ հավաքական ուժերը կկարողանան գործել ՀԱՊԿ բոլոր անդամ-պետությունների տարածքում, դրանց արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ է իրավաբանական հիմնավորում, այլ պետությունների տարածքներում ուժի կիրառման կանոններ, ուժերի կարգավիճակի և լիազորության տեղափոխման կարգ։

«Այս պահի դրությամբ բոլոր այդ հարցերը մշակվում են, և ծրագրվում է, որ վերջնական փաստաթուղթը կստորագրվի նախագահների կողմից հունիսի 14-ին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ», - պարզաբանեց Բորդյուժան։

Նրա խոսքերով՝ գրեթե բոլոր երկրներն արդեն ներկայացրել են ինչպես զինված ուժերի, այնպես էլ հատուկ նշանակության ուժերի և ներքին գործերի մարմինների ստորաբաժանումների կազմի և անվտանգության մարմինների համապատասխան ստորաբաժանումները, որոնք կմասնակցեն այդ ուժերին։

«Համաձայնագիրը ստորագրվելուն պես կարելի է համարել, որ ուժերն արդեն ձևավորված են, այլ բան է, որ նրանց անհրաժեշտ է նախապատրաստել համատեղ գործունեության համար և ուսուցանել իրագործել հավաքական խնդիրներ», - ասաց Բորդյուժան։

ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2009 թ.-ի փետրվարի 4-ին Կրեմլում կայացած ՀԱՊԿ առաջնորդների հանդիպման արդյունքում։

Հավաքական ուժերը կօգտագործվեն ռազմական ագրեսիայի կասեցման, միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության, միջազգային կազմակերպված հանցավորության, թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի հատուկ օպերացիաների անցկացման, ինչպես նաև արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։