480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի պետական համալսարանի ղեկավարությունը հարգել է բուհի կայացմանը մասնակցած գիտության հայտնի գործիչների հիշատակը
14:38
15 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի պետական համալսարանի ղեկավարությունը հարգել է բուհի կայացմանը մասնակցած գիտության հայտնի գործիչների հիշատակը։

Պետական համալսարանի 90-ամյակի տոնակատարության շրջանակներում բուհի դասախոսները, ուսանողները և շրջանավարտները ծաղկեպսակներ դրեցին հայ հանրաճանաչ գործիչների գերեզմանին Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։

«ԵՊՀ ստեղծման մասին հրամանագիրը ստորագրվել է 1919 թվականի մայիսի 16-ին, և բուհի ծննդյան օրվա նախօրեին մենք հարգանքի տուրք ենք մատուցում և մեր շնորհակալությունն ենք հանձնում այն մարդկանց, ովքեր անգնահատելի ավանդ են ներդրել համալսարանի կայացման գործում»,- արարողության ընթացքում հայտարարեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը։

Ըստ նրա՝ նրանց թվում են ԵՊՀ երկրորդ ռեկտոր, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը, հայտնի ժողովրդական ճարտարապետ և ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը, պատմաբան, հրապարակախոս Լեոն, ԵՊՀ շրջանավարտներ Հովհաննես Շիրազը, Սիլվա Կապուտիկյանն ու այլոք։

Սիմոնյանը հայտնեց նաև, որ բուհի 90-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներն, ըստ էության, արդեն սկսվել են, իսկ վաղվանից մեկնարկում է պաշտոնական միջոցառումների ծրագիրը։ 

«Իր պատմության ընթացքում համալսարանը վերելքներ ու անկումներ է ապրել, այսօր մեր առջև նոր խնդիրներ են։ Համալսարանը լուրջ մրցակցային դաշտ ունի ոչ միայն Հայաստանի սահմաններում, այլ նաև նրանից դուրս»,- ասաց ԵՊՀ ռեկտորը։

Երևանի պետական համալսարանը հիմնադրվել է 1919 թվականին։ Մինչ այսօր Հայաստանի այս ամենախոշոր բուհն է ավարտել շուրջ 90 հազար մարդ: ԵՊՀ 21 ֆակուլտետում այժմ սովորում է 13 հազար ուսանող, ավելի քան 1200 դասախոսից 200-ը գիտությունների դոկտոր են, ավելի քան 500-ը՝ գիտությունների թեկնածու։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։