487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահն ազգային տիկնիկներ է նվիրել արգենտինացի հայտնի կոլեկցիոներին
13:00
15 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի նախագահը հայկական ազգային տիկնիկներ է նվիրել Արգենտինայի քաղաքացի Թերեզա Պերենիկ դե Բեյոֆատոին պատկանող հայտնի տիկնիկների հավաքածուին:

Ինչպես նշվում է հաղորդագրությունում, օրերս Արգենտինայում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել հայկական ազգային տիկնիկների հանձնման հանդիսավոր արարողություն։

Այս տարվա հունվարի 9-ին ազգությամբ խորվաթ Թերեզա Պերենիկ դե Բեյոֆատոն նամակով դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին խնդրանքով` իր հոր՝ Լեպոսլավ Պերինիկի կողմից երկու տասնամյակ առաջ ստեղծված տիկնիկների հավաքածուին նվիրել հայկական տարազով տիկնիկներ:

Միջոցառմանը, որը կազմակերպվել էր ՀՀ դեսպանության տիկնանց հանձնախմբի կողմից, մասնակցում էին Թերեզա Պերենիկ դե Բեյոֆատոն և նրա ազգականները, ինչպես նաև Արգենտինայում Խորվաթիայի դեսպան Միրա Մարտինեկը:

Իր խոսքում Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը համոզմունք է հայտնել, որ ՀՀ նախագահի կողմից նվիրաբերված հայկական տիկնիկներն իրենց արժանի տեղը կզբաղեցնեն Պերենիկների հավաքածուում:

Իր հերթին Թերեզա Պերենիկ դե Բեյոֆատոն նշել է, որ իր համար մեծ անակնկալ էր, որ Հայաստանի Հանրապետության նախագահն այդքան շուտ արձագանքեց իր խնդրանքին և այդ երկու հիասքանչ տիկնիկները նվիրեց հավաքածուին:

«Այս տարվա ընթացքում ես նույնանման խնդրանքով նամակներ եմ ուղարկել նաև այլ երկրների, այդ թվում իմ հայրենիքի՝ Խորվաթիայի նախագահին, սակայն մինչ օրս միայն Հայաստանի նախագահից եմ ստացել դրական արձագանք, ինչի համար սրտանց շնորհակալ եմ», - ասել է Թերեզա Պերենիկը:

Նրա խոսքերով՝ շատ կարևոր է, որ պետության ղեկավարը՝ չնայած իր բարձր պաշտոնին ու գերզբաղվածությանը, շարունակում է հասանելի մնալ հասարակ մարդկանց համար։ Պերենիկ ընտանիքին պատկանող հավաքածուում այժմ կան մոտ 400 տիկնիկներ՝ ավելի քան 150 երկրներից, որոնք հիմնականում նվիրվել են պետությունների ղեկավարների կամ առաջին տիկինների, ճանաչված քաղաքական և  հասարակական գործիչների կողմից: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։