478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+21
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի քիմգործարանում տեղի ունեցած խոշոր հրդեհը մարվել է. ՀՀ ԱԻՆ
10:36
15 Մայիսի 2009

Տարածաշրջանի խոշորագույն երևանյան «Նաիրիտ» քիմգործարանում տեղի ունեցած խոշոր հրդեհը, որի հետևանքով զոհվել է երեք մարդ, մարվել է, տեղեկացրել է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության պետի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը։

Հրդեհին նախորդել է հզոր պայթյուն, որը որոտացել է տեղական ժամանակով ժամը 18:00-ի սահմաններում: Պայթյունից հետո բուժօգնության համար դիմել է մոտ 20 մարդ՝ թեթև այրվածքներով և ծխից թունավորմամբ:

«Գործարանում տեղի ունեցած հրդեհն արդեն մարվել է։ Ներկա պահին երեք մարտական հաշվարկներ հրդեհի օջախի սառեցման աշխատանքներ են տանում։ Ծուխը խոչընդոտում է հրշեջների աշխատանքին, թանձրացած ծխի պատճառով դժվար է շնչել, սակայն գործարանի տարածքում աշխատանքները շարունակվում են», - ասել է Գրիգորյանը։

Նա կրկին կրկնեց, որ պայթյունի և հրդեհի հետևանքով վնասակար և թունավոր արտանետումներ չեն գրանցվել:

Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ վերջին տվյալներով՝ պատահարի հետևանքով երեք մարդ զոհվել է: Եվս մեկ աշխատակից համարվում է անհետ կորած։

Ավելի վաղ Գրիգորյանը տեղեկացրել էր, որ իրավապահ մարմինները հրդեհի փաստի առթիվ քրեական գործ են հարուցել։ Գործակալության զրուցակիցը դժվարացել է ասել հարուցված գործի հոդվածը։ Նա հրաժարվել է նաև հրապարակել տեղի ունեցած դեպքի հնարավոր պատճառները։

Գրիգորյանի խոսքերով՝ ձեռնարկությունում ստեղծվել է փորձագիտական խումբ, որը զբաղվում է հրդեհի պատճառների ուսումնասիրմամբ։ Բացի այդ, ստեղծվել է քննչական խումբ։

«Նաիրիտ» գործարանի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է, որ իրավիճակը լիովին վերահսկվում է։

«Վտանգավոր նյութերի արտանետում չի եղել։ Այս պահի դրությամբ զոհվածների թիվը երեքն է, գործարանի մեկ աշխատակցի մասին տեղեկությունները ճշտվում են։ Ութ մարդ տուժել է, որոնցից չորսը գործարանի աշխատակիցներ են, իսկ մնացածը՝ փրկարարներ և հրշեջներ», - ասել է Հարությունյանը։

Նրա խոսքերով՝ գործարանի աշխատակիցներից ստեղծվել է մասնագիտացված խումբ՝ պատահարի հանգամանքներն ու հետևանքները բացահայտելու համար։

Փրկարար ծառայության տեղեկատվության համաձայն՝ հրդեհի հետևանքով վնասակար և թունավոր արտանետումներ չեն գրանցվել։ Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանն իր հերթին ասաց, որ  պայթյունի հետևանքով քաղաքացիների տարհանման անհրաժեշտություն չի տեսնում:

«Նաիրիտ» գիտաարտարդրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: