478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հրդեհ Երևանի քիմիական հսկայում. ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄ
22:43
14 Մայիսի 2009

Ուժեղ հրդեհ է բռնկվել տարածաշրջանի կաուչուկի խոշորագույն հսկա «Նաիրիտ» գործարանում: Հրդեհին նախորդել է հզոր պայթյուն, որը որոտացել է տեղական ժամանակով ժամը 18:00-ի սահմաններում: Տվյալ պահին առկա պաշտոնական տվյալների համաձայն՝ պատահարի հետևանքով երեք մարդ զոհվել է, 17-ը վիրավոր է, մեկ մարդ համարվում է կորած:

Հրդեհի վայրում աշխատում է 27 մարտական հաշվարկ, հրդեհը մեկուսացվել է, բայց դեռ չի մարվել:

Դեպքի վայրում են գտնվում ուժային կառույցների ղեկավարները՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը, ոստիականապետ Ալիկ Սարգսյանը:

Պայթյունից հետո բուժօգնության համար դիմել է մոտ 20 մարդ՝ թեթև այրվածքներով և ծխից թունավորմամբ: Մոտ ժամը 20:32-ին որոտացել է ևս մեկ ուժեղ պայթյուն:

Փրկարար ծառայության հաղորդման համաձայն՝ պայթյունի և հրդեհի հետևանքով վնասակար և թունավոր արտանետումներ չեն գրանցվել:

Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանն իր հերթին ասաց, որ  պայթյունի հետևանքով քաղաքացիների տարհանման անհրաժեշտություն չի տեսնում:

Ներկա պահին հրդեհաշիջման և որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Դեպքի վայրում աշխատում են քննչական մարմինների ներկայացուցիչները: Քրեական գործ հարուցելու մասին տեղեկատվություն դեռևս չի ստացվել:

Միաժամանակ գործարանը ծրագրում էր մինչև 2009թ. վերջն անցնել քլորոպրենային կաուչուկի արտադրության նոր՝ բութադիենային տեխնոլոգիայով:

Ինչպես ապրիլի 28-ին գործարան այցելության ժամանակ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը, այսօրվա դրությամբ դա ձեռնարկության հիմնական խնդիրն է:

Սարգսյանը նշեց, որ «Նաիրիտը» բացառիկ կարևորություն ունի տնտեսության զարգացման համար, քանի որ դա ոչ միայն կաուչուկի արտադրություն է, այլև քիմիական արդյունաբերության բազմաթիվ այլ տեսակների արտադրանք: 

«Եթե «Նաիրիտը» աշխատի ողջ հզորությամբ, ապա գործարանը սպասարկող տասնյակ ձեռնարկություններ նույնպես լիարժեք կաշխատեն, իսկ դա հազարավոր աշխատատեղեր են»,- ընդգծեց վարչապետը:

«Նաիրիտը» ծրագրում էր նաև ողջ հզորությամբ սկսել աշխատել 2009թ. մայիսից: Վիճակագրական տվյալներով՝ գործարանի միջին ամսական հզորությունը կազմում է 700-750 տոննա արտադրանք, սակայն իրական ամսական ծավալները տատանվում են 900-950-ից մինչև 500 տոննա քլորոպրենային կաուչուկ։

«Նաիրիտ» գիտաարտարդրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ «Նաիրիտ» առևտրային անվանումով պոլիքլորոպրենը ձեռնարկությունն արտադրում է 1940 թվականից։ Քլորոպրենից բացի ընկերությունը արտադրում է նաև տարբեր տեսակի քիմիական արտադրանք ացելիտենի, քլորոպրենի հիմքի վրա՝ կարբոնաթթուներ, կաուստիկ սոդա, նատրիումի հիպոքլորիդ, կարբինոլային օշարակ, էթինոլ լաք և այլ քիմիկատներ:  

1989թ.-ին «Նաիրիտը» փակվել էր՝ բնապահպանական նկատառումներով: Տարիների պարապուրդից հետո ձեռնարկության աշխատանքը մասնակիորեն վերսկսվել է 1992-93թթ.-ին:

2006 թ.-ից գործարանի 90 տոկոս բաժնետոմսերի տերը  բրիտանական Rhinoville Property Limited կոնսորցիումն է, մնացած 10 տոկոս բաժնետոմսերը պատկանում են ՀՀ կառավարությանը՝ ի դեմս Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության։  Rhinоville Property Limited ընկերությունը հիմնադրվել է լեհական Samex, ամերիկյան Intertex և ռուսական «Եվրոգազ» ընկերությունների կողմից:

2007-2008թթ.՝ նախորդ երեք տարիների համեմատ, «Նաիրիտում» կաուչուկի միջին տարեկան արտադրանքն ավելացել է 20,6 տոկոսով:

Ֆինանսական ճգնաժամի հետևանքով 2008թ. հոկտեմբերից մինչև 2009թ. մարտ իրացման ծավալները կրճատվել են 2,5 անգամ՝ նախորդ կիսամյակի համեմատ, իսկ  2008թ. դեկտեմբերի 1-ից «Նաիրիտի» գործունեությունը դադարեցվել էր՝ արտադրանքի պահանջարկի անկման պատճառով:

Այսօր գործարանում աշխատում է ավելի քան հազար մարդ:

Ներկայումս գործարանում իրականացվում է հակաճգնաժամային ծրագիր, որը առաջին հերթին ուղղված է բիզնեսի կենսունակությանն աջակցմանը, սպառման շուկաների պահպանմանը, արտադրանքի և ծառայությունների իրացման աշխատանքի հզորացմանը, աշխատանքային կոլեկտիվի պահպանությանն ու զարգացմանը, գործունեության բոլոր հատվածներում ծախսերի նվազեցմանը: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: