+19
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղյան կարգավորման գործընթացին միջամտելու Թուրքիայի փորձերը կարող են վնաս հասցնել գործընթացին. ՀՀ ԱԳՆ
19:46
14 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան կարգավորման գործընթացին միջամտելու Թուրքիայի փորձերը  կարող են վնաս հասցնել գործընթացին, հինգշաբթի Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ 

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունից, հենց այսպես է Նալբանդյանը մեկնաբանել Թուրքիայի վարչապես Ռեջեփ Թայիպ Էրդողանի երեկվա հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան չի բացի սահմանները Հայաստանի հետ մինչև Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը։   

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի բնորոշմամբ՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցություներն ընթանում են Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ` մադրիդյան առաջարկությունների հիման վրա, և կողմերը փորձում  են մոտեցնել իրենց դիրքորոշումները:

«Եթե Թուրքիան ցանկանում է օգնել հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, ապա դրա ամենաճիշտ ձևը կլինի ընդհանրապես չխառնվել այդ հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացին»,- ասաց ՀՀ ԱԳՆ ղեկավարը:       

Էդվարդ Նալբանդյանն ու Բրայան Ֆոլը մտքեր փոխանակեցին արցախյան հիմնխանդրի կարգավորման վերաբերյալ՝ ընգծելով խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի հիման վրա:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև համագործակցության ընդլայնման ուղիները, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փոխգործակցության ակտիվացման հնարավորությունները։

Բրիտանական կողմի առաջարկությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի և Միացյալ Թագավարության արտգործնախարարությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման վերաբերյալ:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Ֆոլը ողջունեց այդ ուղղությամբ վերջերս արձանագրված առաջընթացը և հույս հայտնեց, որ կողմերը շուտով կսկսեն պայմանավորվածությունների իրականացումը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: