478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Կարս-Գյումրի երկաթուղու գործարկման հարցը կարող է հայ-թորքական հարաբերությունների նորմալացման «ճանապարհային քարտեզի» առաջին կետերից մեկը դառնալ. փորձագետ
17:58
14 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Կարս-Գյումրի երկաթուղու գործարկման հարցը կարող է հայ-թորքական հարաբերությունների նորմալացման «ճանապարհային քարտեզի» առաջին կետերից մեկը դառնալ, կարծում է Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի տնօրեն Վահան Դիլանլյանը։

«Կարծում եմ, որ Կարս-Գյումրի երկաթուղին կարող է ԵՄ, ԱՄՆ և Ռուսաստանի կողմից որպես տարածաշրջանային տնտեսական նախագծի հիմք դիտարկվող «ճանապարհային քարտեզի» առաջին կետերից մեկը դառնալ»,- հինգշաբթի Դիլանյանն ասաց լրագրողներին «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Նրա խոսքերով՝ միջազգային խաղացողները հաշվի են առնում նաև Ադրբեջանի շուտափույթ մասնակցության հնարավորությունը նման տարածաշրջանային նախագծին։

Դիլանյանը վստահ է, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը դրական ազդեցություն ունի տարածաշրջանում վստահություն հաստատելու հարցում։

Ինչ վերաբերում է տնտեսական կողմին, ապա Դիլանյանը կարծում է, որ հայ-թորքական հարաբերությունները ձեռնտու են Հայաստանին և նրան ելք կապահովեն դեպի արաբական երկրներ և Միջերկրական ծովով՝ դեպի Եվրոպա։

Ավելին, Դիլանյանը վստահ է, որ Հայաստանը կարող է «տնտեսական հաղորդակցության կենտրոն» դառնալ։

«Ժամանակն աշխատում է հայկական կողմի օգտին, և հայ-թուրքական հարաբերությունները մեծ հնարավորություն ընձեռեցին Հայաստանին ապագայում դառնալ կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանային երկիր։ Ադրբեջանն, ամեն դեպքում, պետք է հաշվի նստի Հայաստանի նման  կարգավիճակի հետ»,- հայտարարեց Դիլանյանը։  

Նրա խոսքերով՝ հայ-թուրքական սահմանի բացման հարցում Ռուսաստանի, ԵՄ և ԱՄՆ շահերը համընկնում են։ 

«Օգոստոսյան հակամարտությունից հետո հարավային ճանապարհներով հաղորդակցության հնարավորությունից զրկված Ռուսաստանը կարևորում է երկու նոր ուղիները՝ Հայաստանի հետ տնտեսական կամրջի հաստատումը Թուրքիայի տարածքով և Ադրբեջան-Իրան երկաթուղու շահագործումը»,- ասաց Դիլանյանը։

Նա նշեց, որ Եվրոպան և ԱՄՆ-ն հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը դիտարկում են էներգոռեսուրսների տեղափոխման անվտանգության ապահովման պլանում:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: