487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+7
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կառավարությունը ճգնաժամին դիմակայելու նոր առաջարկությունների փաթեթ է մշակում
12:40
14 Մայիսի 2009

ՀՀ կառավարությունը ճգնաժամին դիմակայելու նոր առաջարկությունների փաթեթ է մշակում, նախօրեին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ելույթ ունենալով ՀՀ արդյունաբերողների և գործարարների միության 5-րդ նստաշրջանի ժամանակ։

«Իրավիճակը բավական արագ է փոփոխվում, և հասկանելի է, որ իրագործված միջոցառումները դեռևս բավարար չեն համաշխարհային ճգնաժամի բացասական ազդեցությունը կանխելու համար։ Մենք ծրագրում ենք մշակել փորձություններին դիմակայելու նոր առաջարկությունների փաթեթ», - ասել է Սարգսյանը։

Մասնավորապես, նրա խոսքերով, կառավարությունը նախատեսում է նոր պայմաններ ստեղծել վարկեր ստանալու և վարկային միջոցներ ներգրավելու համար, այդ թվում նաև արտաքին պարտքի տեսքով, ինչը պետք է Հայաստանում հանգեցնի տոկոսադրույքների կրճատման, ինչպես նաև վարկերի մատչելիության բարձրացման։

Վարչապետը նշել է, որ կառավարությունը քննարկում է նաև խոշոր բիզնեսին աջակցելու հնարավորությունները, մասնավորապես, քննարկվում են Զանգեզուրի մղնձամոլիբդենային կոմբինատի խնդիրները, որի գործունեությունը համակարգաստեղծ նշանակություն ունի պետության տնտեսության համար, ինչպես նաև կարևոր սոցիալական նշանակություն՝ տարածաշրջանի համար։

«Մենք լրացուցիչ միջոցներ կտրամադրենք Փոքր և միջին բիզնեսի աջակցման ազգային կենտրոնին, որը ֆինանսավորվում է պետբյուջեից և ճգնաժամի պայմաններում առանձնահատուկ նշանակություն է ստանում, մենք պետք է ընդլայնենք նրա վարկային հնարավորությունները», - ասել է Սարգսյանը։

Նրա խոսքերով, կառավարությունը ծրագրում է նաև կրտուկ ընդլայնել Կենտրոնական բանկին առընթեր Գերմանահայկական հիմնադրամի ֆինանսական հնարավորությունները, ինչը թույլ կտա ավելացնել փոքր և միջին բիզնեսի վարկավորման ծավալները և առևտրային բանկերի ֆինանսական միջոցները։

«Տնտեսական բարեփոխումներն այն կարևոր լծակն է, որը թույլ կտա հաղթահարել համաշխարհային ճգնաժամի ազդեցության հետևանքներն ու դուրս գալ դրանից ավելի ամուր և կայուն տնտեսական համակարգով», - ընդգծել է ՀՀ վարչապետը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։