484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանցի դիվանագետները չեն կարողացել պատից հանել ԼՂՀ-ն պատկերող քարտեզը
10:57
14 Մայիսի 2009

Թեհրանում անցկացվող գրքի 22-րդ միջազգային ցուցահանդեսում ադրբեջանցի դիվանագետները փորձել են հայկական տաղավարի պատից հանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պատկերող քարտեզը, սակայն դա նրանց չի հաջողվել։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնից, միջադեպի և դրա ադրբեջանական մեկնաբանության մասին տեղեկատվությունը ստացվել է Կենտրոնի կողմից բացված թեժ գծի վրա (mailto: hotline@iprc.am), որը

համացանցում և բաց տեղեկատվական այլ աղբյուրներում հակահայկական ապատեղեկատվության տարածմանը դիմակայելու նպատակ ունի։

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, ադրբեջանցիները զայրույթից հիստերիայի մեջ են ընկել, երբ հայկական տաղավարի պատին տեսել են Հայաստանի քարտեզը` միավորված ԼՂՀ-ին: Նրանք փորձել են անել ամեն ինչ՝ այն պատից հանելու համար։ Սակայն միջոցառման կազմակերպիչները նրանց այդ հարցում չեն օգնել:

Միաժամանակ Իրանում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը, զարմանք հայտնելով ադրբեջանցիների արձագանքից, խորհուրդ է տվել Ադրբեջանի դեսպանին զբաղվել իր սեփական երկրի տաղավարով, որը շատ խղճուկ տեսք ունի։ Նա նշել է, որ հայկական տաղավարում փակցվածը Հայաստանի քարտեզն է` իր հարակից հանրապետություններով` Թուրքիա, ԼՂՀ, Իրան, Վրաստան, և ոչ մի տարօրինակ բան այստեղ չկա։

Ադրբեջանական կայքերից մեկի համաձայն՝ Ադրբեջանի դեսպանը, տեսնելով, որ կազմակերպիչներն իրեն չեն օգնում, դիմել է  Իրանի արտաքին գործերի նախարարություն, և վերջինիս միջամտությամբ, իբր քարտեզը փոխարինվել է հայկական դրոշով:

Սակայն Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնից մեջբերել են yerkirmedia.am -ի հղումը, որն ապացուցում է, որ քարտեզը մնում է փակցված։ Այս կապակցությամբ կենտրոնից ընդգծել են, որ ադրբեջանցիները տարածում են հերթական կեղծ տեղեկատվությունը:

Թեժ գծի ստեղծման նախաձեռնության շրջանակներում համացանցից և բաց տեղեկատվական այլ աղբյուրներից տվյալներ կհավաքագրվեն Հայաստանի և հայության մասին աղավաղված փաստերի, ապատեղեկատվության, ինչպես նաև ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքների խախտման վերաբերյալ, և միջոցներ ձեռնարկելու այդ խախտումների վերացման ուղղությամբ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: