481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+14
Եղանակը Երևանում
Հայ
Բռնցքամարտի աշխարհի պատանիների առաջնության օրերին Հայաստան կժամանի AIBA ղեկավարությունը
19:57
13 Մայիսի 2009

Սիրողական բռնցքամարտի համաշխարհային ընկերակցության (AIBA) ղեկավարությունը Հայաստանում կլինի բռնցքամարտի աշխարհի պատանիների առաջնության օրերին, որը կանցկացվի Երևանում մայիսի 23-30-ին, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից։  

«Առաջնության օրերին Երևան կժամանեն AIBA նախագահ Չինգ-Կուո Վուն, AIBA գործադիր տնօրեն Հո Կիմը, AIBA փոխնախագահ, Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Ֆուրգոնի Հումբերտոն և AIBA -ի գործադիր փոխնախագահ Գոֆուր Ռախիմովը, ինչպես նաև ՌԴ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Եվգենի Մուրովը»,- նշեց ՀԲՖ ներկայացուցիչը:  

Այսօրվա դրությամբ համաշխարհային առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել 51 երկիր՝ Ալժիր, Արգենտինա, Ավստրալիա, Բելառուս, Հայաստան, Բոթսվանա, Բուլղարիա, Չինաստան, Թայվան, Խորվաթիա, Կուբա, Չեխիա, Կիպրոս, Դոմինիկյան Հանրապետություն, Էկվադոր, Անգլիա, Ֆինլանդիա, Գերմանիա, Վրաստան, Գանա, Հունաստան, Հունգարիա, Հնդկաստան, Իրան, Իռլանդիա, Իսրայել, Ղազախստան, Ղրղզստան, Կորեա, Լատվիա, Լիտվա, Մարոկկո, Մոլդովա, Մոնղոլիա, Մոնտենեգրո, Նիգերիա, Լեհաստան,Պուերտո Ռիկո, Ռումինիա, Ռուսաստան, Սլովակիա, Շվեդիա, Թայլանդ, Թունիս, Թուրքիա, Թուրքմենստան, Ուկրաինա, ԱՄՆ, Ուզբեկստան, Վենեսուելա, Սերբիա:

Նշված երկրներից միայն 7-ն են` Հայաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Ռուսաստանը, Հունգարիան, Բելառուսը և Միացյալ Նահանգները, որ պատրաստվում են մրցագոտի դուրս գալ բոլոր 13 քաշային կարգերում էլ:

Թայլանդի, Չեխիայի, Անգլիայի, Բոթսվանայի, Մոնտենեգրոյի և Վենեսուելայի հավաքականները Երևան կժամանեն մեկական մարզիկով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: