480.44
-0.05
545.78
+5.04
8.07
-0.08
+26
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ճգնաժամի ավարտից հետո արագ վերականգնման փուլ անցնելու հնարավորություն ունի. նախագահ
18:52
13 Մայիսի 2009

Հայաստանը ճգնաժամի ավարտից հետո արագ վերականգնման փուլ անցնելու հնարավորություն ունի։ Այս մասին չորեքշաբթի հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով ՀՀ արդյունաբերողների և ձեռնարկատերերի (գործատուների) միության 5-րդ նստաշրջանի բացման ժամանակ։

Ինչպես նշեց նախագահը, «Մենք պետք է պաշտպանենք մեր տնտեսությունը» կարգախոսը այսօր ևս ուժ մեջ է, սակայն դրան զուգահեռ արդեն անհրաժեշտ է պատասխանել այն հարցին, թե ինչպես ավելի արագ վերականգնման փուլ անցնել։
 
«2009թ.-ի առաջին ամիսներին տնտեսական արդյունքների վերաբերյալ՝ դեռ անցյալ տարեվերջին ձևավորված սպասումները, ցավոք, հիմնականում իրականացան։ Գրանցվել է լուրջ տնտեսական անկում տնտեսության բոլոր հիմնական ոլորտներում՝ արդյունաբերություն, շինարարություն, էներգետիկա, կրճատվել են արտահանման ծավալները, մասնավոր դրամական փոխանցումները, պետբյուջեի եկամուտները և ներդրումներ ներգրավելու հնարավորությունները։ Ֆինանսատնտեսական ճգնաժամը, որը բացառիկ չարիք դարձավ համաշխարհային տնտեսության համար, արտահայտվեց նաև Հայաստանում»,- ասաց Սարգսյանը։   

Իչպես նշեց պետության ղեկավարը, սրանք հատկապես ծանր ամիսներ էին, որոնք Հայաստանը հաղթահարեց, որքան հնարավոր է, առանց լուրջ խեղաթյուրումների, բարդ, հնարավոր է, նկատելի սխալներով, սակայն կարևոր ու համառ աշխատանքով հագեցած։

«Արդյունքում բնակչության սոցիալապես խոցելի խավերն անբարենպաստ արտաքին ազդակների առաջին զոհը չդարձան, իսկ նպաստները, կենսաթոշակները, բյուջետային աշխատակիցների, ուսուցիչների, բժիշկների աշխատավարձերը ոչ միայն չկրճատվեցին, այլև տրվում են ժամանակին ու տարեսկզբից ավելացված չափով»,- ասաց Սարգսյանը։

Նախագահը նշեց, որ Հայաստանում խախտումներ չեն եղել բանկային համակարգում, իսկ լեռնահանքային հսկաները չեն դադարեցրել իրենց գործունեությունը կամ էլ կարճատև դադարից հետո վերսկսել են աշխատանքը։ Չեն կատարվել նաև հոռետեսական կանխատեսումները ընդհանուր խուճապային իրավիճակի կամ արժույթի շուկայի փլուզման առնչությամբ։    

«Եվ ամենակարևորը, նման պայմաններում, անգամ ՀՀ ազգային արժույթի զգալի արժեզրկման հաշվով հաջողվեց խուսափել սպառողական գների բացառիկ թռիչքից, ինչը ևս լուրջ սոցիալական գործոն դարձավ»,- ասաց Սարգսյանը։ 

Պետության ղեկավարը շնորհակալություն հայտնեց բնակչությանը, որը ըմբռնում ցուցաբերեց, չընկնելով իրադրությունն էլ ավելի բարդացնող խուճապի մեջ, գյուղացիներին, ովքեր սկսեցին գարնանացանը չնայած սահմանափակ ռեսուրսներին, ինչպես նաև բոլոր աշխատողներին, որոնք անգամ աշխատավարձերի կրճատումների պայմաններում, շարունակում են աշխատել։  

Նախագահը շնորհակալություն հայտնեց նաև ձեռնարկատերերին, ովքեր շարունակում են գաղափարների ու նախաձեռնությունների ակտիվ փնտրտուքը, կառավարությանը, որն ամենաանբարենպաստ պայմաններում չի շեղվում ընդունած համարձակ որոշումներից, ԱԺ-ին օպերատիվ համագործակցության համար տնտեսական որոշումներ կայացնելու գործում, ինչպես նաև քաղաքական կուսակցություններին ու հասարակայնությանը աջակցության ու ըմբռնման համար։  

«Ես շատ լավ գիտեմ, որ մեր բնակչության մեծ մասն արդեն սեփական եկամուտների վրա զգացել է տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը, գիտեմ, որ կան առանձին ձեռներեցներ, որոնք չեն զգացել բացասական ազդեցություն, ես տեղյակ եմ ինչպես խոշոր բիզնեսների, այնպես էլ մանր ու միջին ձեռնարկությունների առկա խնդիրների մասին»,- ասաց Սարգսյանը։

Պետության ղեկավարը նշեց, որ հրաշալի գիտակցում ու հասկանում է քաղաքացիների ու գործարարների ապրումները և կիսում կառավարության մտահոգությունը։ 

«Սակայն մի փաստ ևս ցանկանում եմ նշել, այո, ճգնաժամի պայմաններում մենք ստիպված ենք դժվար որոշումներ կայացնել, սակայն ակնհայտ է, որ մեր հասարակության մեջ հիասթափություն չկա: Եվ այս դժվար փուլից հետո կրկնապատկված էնտուզիազմով աշխատելու և մյուս երկրների համեմատ ավելի արագ վերականգնման փուլ անցնելու շատ լավ առիթ է»,- ասաց Սարգսյանը:

Հայաստանի տնտեսության մեջ 2009թ. հունվար-մարտին գրանցվել է 6,1 տոկոս անկում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Միաժամանակ առաջին եռամսյակի արյունքներով գնաճը կազմել է 1 տոկոս:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:50
28 Հունիսի 2017
Արդարադատության նախարարը մեկնաբանել է Հայաստանում 2018 թ.-ին թավշյա հեղափոխության հավանականությունը
Դավիթ Հարությունյանը չորեքշաբթի մեկնաբանել է երկրում թավշյա հեղափոխություն իրականացնելու հավանականութունը 2018 թ.-ի ապրիլին:
18:38
27 Հունիսի 2017
ԵԽԽՎ ադրբեջանամետ նախագահը կարող է պաշտոնանկ արվել
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանամետ նախագահ Պեդրո Ագրամունտը կարող է  պաշտոնանկ արվել:
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից: