487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Իրանից Հայաստան կներկրվի 20 հազար տոննա ազոտային պարարտանյութ. Ագրարագյուղացիական միության ղեկավար
15:53
13 Մայիսի 2009

Իրանից Հայաստան կներկրվի 20 հազար տոննա ազոտային պարարտանյութ, չորեքշաբթի հայտնեց Ագրարագյուղացիական միության ղեկավար Հրաչ Բերբերյանը։ «Մենք դեկտեմբերին խոստացել ենք, որ Հայաստան կներկրվի բարձրորակ ազոտային պարարտանյութ, և կարող եմ հայտնել, որ այսօր արդեն Երևանում է գտնվում 850 տոննա պարարտանյութ»,- հայտարարեց նա։  

Բերբերյանի խոսքերով ամեն օր Հայաստան կմտնի 500-800 տոննա պարարտանյութ, իսկ ընդհանուր առմամբ կբերվի 20 հազար տոննա։ Նա ընդգծեց, որ ներկրվող պարարտանյութը շատ բարձր որակ ունի, և համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին։

Միության ղեկավարը նշեց, որ ներկրվող պարարտանյութի գինը մոտավորապես 1500 դրամով պակաս կլինի (շուրջ 4 դոլար) շուկայում առկա գներից, որն այժմ մեկ պարկի համար 8000 դրամ է կազմում (21,4 ԱՄՆ դոլար)։ Նա նշեց, որ ապագայում գինը կիջեցվի։

Բերբերյանը հայտնեց, որ պարարտանյութ գնելու համար Ագրարագյուղացիական միությունը դրամ է հավաքել իր տեղական ու գյուղական կազմակերպությունների օգնությամբ։ Բացի այդ, միությանը օգնել են իր գործընկերները, որոնք ֆինանսավորել են պարտիայի կանխավճարը, սակայն նրանց անունները Բերբերյանը չբացահայտեց՝ խոստանալով այդ մասին հայտնել ավելի ուշ։

Ագրարագյուղացիական միության նախագահը հատկապես նշեց Վրաստանի դիրքորոշումը պարարտանյութի տարանցման հարցում։ Նա հայտնեց, որ վրացական իշխանությունները մեկուկես ամիս արգելում էին պարարտանյութի տարանցումն իրենց երկրի տարածքով, որի նպատակն էր ստիպել հայ ֆերմերներին վրացական պարարտանյութ օգտագործել։ «Եթե իրանական տարբերակը չլիներ, ես վստահ եմ, որ կկրկնվեր անցյալ տարվա իրավիճակը, պարարտանյութի շուկայական գինը 10 հազար դրամ կկազմեր (26,8 ԱՄՆ դոլար)»,- հայտարարեց նա։  

Բերբերյանի խոսքերով, իրենց նպատակը շուկայում մրցակցություն ստեղծելն է, որպեսզի հայրենական արտադրանքի ի հայտ գալուց հետո էլ գյուղացին կարողանա ընտրել գոնե պարարտանյութի երկու տեսակի միջև, ոչ թե օգտագործի միայն վրացական արտադրության պարարտանյութ։ Մենք ուզում ենք ազատ շուկայի հոգեբանություն ստեղծել։ Թող հաղթի ավելի մրցունակը»,- ամփոփեց նա։  

Միևնույն ժամանակ Բերբերյանը նշեց բացառապես ազոտային պարարտանյութ օգտագործելու վտանգը՝ ազոտային պարարտանյութի մասսայականությունը գյուղացիների շրջանում բացատրելով ֆոսֆորայինի ու կալիումայինի համեմատ դրանց ավելի էժան լինելով։

Ագրարագյուղացիական միության նախագահը հայտնեց, որ 2008թ.-ին Հայաստանի գյուղատնտեսության մեջ 36 հազար տոննա ազոտային պարարտանյութ է օգտագործվել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։