482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմասնակցի «Անվտանգությունը և համագործակցությունը Կովկասում» միջազգային կոնֆերանսին
14:20
13 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կմասնակցի «Անվտանգությունը և համագործակցությունը Կովկասում» միջազգային կոնֆերանսին, որը կանցկացվի Երևանում մայիսի 14-15-ը, տեղեկացնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

Միջոցառման ընթացքում նախատեսվում է միջազգային համագործակցության, անվտանգության և տարածաշրջանում ճգնաժամային իրավիճակների կարգավորման ապահովմանը վերաբերող խնդիրների լայն շրջանակ քննարկել։

Մասնավորապես, համաժողովի մասնակիցները կքննարկեն Հարավային Կովկասի՝  որպես ժամանակակից եվրոպական անվտանգության բաղկացուցչի,  անվտանգության տարածաշրջանային, էթնոքաղաքական հակամարտությունների կարգավորման, միջազգային ահաբեկչությանը դիմակայելու ոլորտում տարածաշրջանային համագործակցության զարգացման, թմրանյութերի և զենքի անօրինական շրջանառության, տարածաշրջանային տեղեկատվական անվտանգության ապահովման հարցեր։

«Ես համոզված եմ, որ Հարավային Կովկասում և հատկապես նրա հարավային  հատվածում անվտանգության ապահովման և մարտահրավերներին դիմակայելու խնդիրների լայն շրջանակի քննարկումը օգտաբեր կլինի ոչ միայն տարածաշրջանի երկրների, այնև բոլոր նրանց համար, ովքեր նրանց խաղաղություն և բարգավաճում են կամենում»,- հայտարարեց Բորդյուժան Երևան մեկնելուց առաջ։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծեց, որ տարածաշրջանում դինամիկ փոփոխությւոնների պայմաններում, այդ թվում՝ սահմանների հնարավոր բացման դեպքում և, համապատասխանաբար, մարդկանց և բեռների առավել մեծ շարժունակության պայմաններում սերտ համակարգումը գլոբալ, տարածաշրջանային և այլ կազմակերպությունների միջև հատկապես անհրաժեշտ է։ «ՀԱՊԿ-ն նման համագործակցության պատրաստ է»,- պարզաբանեց Նիկոլայ Բորդյուժան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: