481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԱԳ նախարարը ղարաբաղյան կարգավորման հույս ունի Ադրբեջանի ղեկավարության կողմից ապակառուցողական մոտեցումներից հրաժարվելու դեպքում
13:00
13 Մայիսի 2009

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հուսով է, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունը հրաժարվի իր ապակառուցողական մոտեցումներից և դադարեցնի ռազմատենչ ու հայատյաց քարոզչությունը, ապա Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունները կարող են մոտեցնել կողմերի դիրքորոշումները և հանգեցնել խնդրի կարգավորմանը:  

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այս մասին Նալբանդյանը հայտարարել է՝ ելույթ ունենալով նախօրեին Մադրիդում տեղի ունեցած Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 119-րդ նիստի ժամանակ, որն անցկացվում է ԵԽ ստեղծման 60-ամյակի միջոցառումների շրջանակներում։

ՀՀ ԱԳ նախարարը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումները, 2008 թ. Մոսկվայում ու Հելսինկիում ընդունված հռչակագրերն ու հայտարարությունները գնահատել է որպես խաղաղ գործընթացում առաջընթացի նախանշաններ։

Նա նշել է, որ իր անվտանգությունն ապահվելու Արցախի ժողովրդի մտահոգությունը ընկած էր ինքնորոշման իրավունքի օրինական պահանջի հիմքում, և դրան Ադրբեջանը հակադրեց ուժ՝ էթնիկ զտումներ, ապա անցավ բացահայտ լայնածավալ ագրեսիայի Լեռնային Ղարաբաղի դեմ` ներառելով ահաբեկչական խմբավորումների հետ կապված վարձկանների:

Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացի մասին` Նալբանդյանն ընդգծել է, որ 2001թ. կողմերը բավականին մոտ էին կարգավորմանը, սակայն Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման և ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելու պատճառով դա չիրականացավ:

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը շարունակություն ունեցավ Ադրբեջանի ղեկավարության կողմից 2007թ. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների գոյությունն իսկ ամիսներ շարունակ մերժելու տեսքով: 

ԵԽ կոմիտեի նստաշրջանին մասնակցել են ԵԽ 47 անդամ-երկրների, հինգ դիտորդ-երկրների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պատվիրակություններ, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահները։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: