484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
Համաշխարհային բանկը Հայաստանին 25 միլիոն դոլարի վարկ կտրամադրի երկրորդ կրթական ծրագրի համար
12:52
13 Մայիսի 2009

Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին 25 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի տրամադրումը «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ ծրագրի համար, ասվում է չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալություն ստացված Համաշխարհային բանկի մամուլի հաղորդագրության մեջ։

Վարկը տրամադրվում է Միջազգային զարգացման ընկերակցության (IDA) պայմաններով՝ 40 տարի ժամկետով, տասը տարի արտոնյալ ժամանակահատվածով՝ տարեկան 0,75 տոկոսադրույքով և կաջակցի կրթության որակի և համապատասխանության զարգացմանը։

Տեղեկատվության համաձայն՝ այս ծրագիրը Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում կրթական բարեփոխումներին աջակցելու հանձնառության երկրորդ ծրագրի երկրորդ փուլն է։

 

Ծրագիրն ուղղված է բարելավելու միջնակարգ կրթության ուսումնական պլանը, դասավանդման եղանակները, տարրական կրթության մակարդակ ներգրավվող երեխաների պատրաստվածությունն ու Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի ինտեգրմանը Եվրոպական բուհական կրթության ոլորտին։

 

«Այս նոր նախագիծն արժեք է ավելացնում մինչ այս անցակցվող հայկական բարեփոխումներին։ Միաժամանակ ընդլայնվում է սկզբնական օրակարգն, ինչպես նաև ներառված է նախադպրոցական և բարձրագույն կրթությունը», - տեղեկատվության մեջ մեջբերվում է ՀԲ թիմի ղեկավար Խուան Մանուել Մորենոյի խոսքերը։

 

Նրա խոսքերով՝ այս նախագիծը համապարփակորեն կօժանդակի նախադպրոցական, միջնակարգ և բարձրագույն կրթության բարեփոխումներն արագացնելու կառավարության ջանքերին՝ չնայած գլոբալ տնտեսական ճգնաժամի անբարենպաստ հետևանքներին։

ՀԲ փորձագետների կարծիքով՝ այս նախագիծը կօգնի դիմակայել կրթական համակարգում ճգնաժամային մարտահրավերներին։

Համաշխարհային բանկի՝ 19 միլիոն դոլարի առաջին վարկը, որը նախատեսված էր «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի համար, հաշվարկված էր 2004-2008 թթ.-ի համար։ Ծրագիրը բաղկացած էր չորս տարրերից՝ ընդհանուր կրթության և գնահատման համակարգի բարելավում, դպրոցներում նոր կրթական տեխնոլոգիաների ներդրում, ուսուցիչների մասնագիտական կատարելագործում, կրթական համակարգի կառավարման արդյունավետության բարձրացում։

Հայաստանի հետ համագործակցության ժամանակահատվածում 1992 թ.-ից ի վեր Համաշխարհային բանկը հանրապետությանը 1,187 միլիարդ ԱՄՆ դոլարի վարկ է տրամադրել։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։