480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրանսիան կոչ է անում Բաքվին ու Երևանին առաջխաղացման հասնել Ղարաբաղյան կարգավորման հարցում
20:00
12 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ֆրանսիան, որը Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ է, կոչ է անում Բաքվին ու Երևանին առաջխաղացման հասնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ասվում է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, որը երեքշաբթի տրամադրվել է «ՌԻԱ Նովոստիին»։

«Ֆրանսիան ուրախ է մայիսի 7-ին Պրահայում կայացած Իլհամ Ալիևի և Սերժ Սարգսյանի հանդիպման համար՝ համանախագահ երկրների նախաձեռնությամբ և Արևելյան գործընկերություն գագաթնաժողովի ընձեռած հնարավորությամբ: Սա Ադրբեջանի և Հայաստանի նախագահների չորրորդ հանդիպումն է մեկ տարուց էլ ավելի փոքր ժամանակահատվածում։ Այս հանդիպումը ներկայիս բանակցային գործընթացի աշխուժության ապացույցն է և հաստատում է նախագահների միջև հաստատված հարաբերությունների կառուցողական բնույթը։ Հանդիպումը հնարավորություն է տվել հստակ սահմանել մի շարք հարցեր, որոնցով հնարավոր են փոխհամաձայնություններ 2007 թ.-ի վերջին Մադրիդում համանախագահների կողմից ներկայացված դրույթներով»,- ասվում է հայտարարության մեջ։  

«ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ մեկտեղ Ֆրանսիան ևս կոչ է անում հակամարտության կողմերին ավելի առաջ գնալ հերթական հանդիպումների ժամանակ, այդ թվում հունիսի սկզբին Սանկտ-Պետերբուրգի հանդիպման ժամանակ»,- նշվում է փաստաթղթում։

Փաստաթղթում հիշեցվում է նաև, որ մայիսին կողմերի միջև հրադադարի ռեժիմի մասին փաստաթղթի 15 տարին լրացավ, և կոչ է արվում «ստույգ կատարել հրադադարի մասին փաստաթղթի և դրա ամրապնդմանն ուղղված հաջորդ փաստաթղթերի դրույթները»։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները: