484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+17
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի նախագահը երեք նոր նախարարների է նշանակել՝ աշխատանքի և սոցիալական հարցերի, գիտության և կրթության, գյուղատնտեսության
19:48
12 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Գևորգ Պետրոսյանին աշխատանքի և սոցիալական հարցերի, Արմեն Աշոտյանին՝ գիտության և կրթության, Գերասիմ Ալավերդյանին՝ գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին։

Նոր նախարարներն այդ պաշտոններում փոխարինել են ՀՅԴ ներկայացուցիչներ Արսեն Համբարձումյանին, Սպարտակ Սեյրանյանին և Արամայիս Գրիգորյանին։

ՀՅԴ-ն, որը մտնում էր 2008թ. մարտի 21-ին ձևավորված իշխող կոալիցիայի մեջ, ապրիլի 27-ին դուրս եկավ կոալիցիայից՝ որպես հիմնական պատճառ նշելով  տարակարծությունը Հայաստանի արտաքին քաղաքական ուղու վերաբերյալ:

Ներկայիս կոալիացիայում ընդգրկված են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստանը» և «Օրինաց երկիրը»։

Կոալիացիայից դուրս գալու մասին ՀՅԴ հայտարարությունից հետո կուսակցության ներկայացուցիչները հրաժարական տվեցին օրենսդիր և գործադիր իշխանություններում զբաղեցրած բոլոր բարձր պաշտոններից։ Այդ թվում են երեք նախարարական պաշտոններ՝ գյուղատնտեսության, գիտության և կրթության, աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև խորհրդարանի փոխխոսնակի, երկու խորհրդարանական մշտական հանձնաժողովների ղեկավարների պաշտոնները՝ արտաքին հարաբերությունների և պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի։ Վերջին երկու պաշտոնները Դաշնակցությունը պահպանել է։     

Գևորգ Պետրոսյանը («Բարգավաճ Հայաստան» կուսակցություն) ծնվել է 1972 թ.-ին։ 1995 թ.-ին գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է։ Դասավանդել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում և այլ բուհերում։ 2005-2009 թթ.-ին աշխատել է «ԱրմենՏել» հեռահաղորդակցական ընկերությունում որպես գլխավոր տնօրենի իրավաբանական խորհրդատու, իսկ հետո որպես աշխատանքային իրավունքի ավագ փորձագետ։ «Պետության և իրավունքի հիմունքներ» (1998թ.) և «Պետություն և իրավունք» (2001թ.) դպրոցական դասագրքերի համահեղինակ է: Երկու տասնյակից ավելի գիտական հոդվածների ու այլ հրապարակումների հեղինակ է:

2006թ.-ից անդամակցում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Արմեն Աշոտյան (ՀՀԿ)։ Ծնվել է 1975 թ.-ին։ 1998 թ.-ին ավարտել Մ.Հերացու անվ. Երևանի պետական բժշկական համալսարանը։ 1999-2000 թթ.-ին սովորել ֆրանսիական AIX-Marseille համալսարանում։ Բժշկական գիտությունների թեկնածու է։ 2005 թ.-ին ավարտել է քաղաքական հետազոտությունների Մոսկվայի դպրոցը։ 2005 թ.-ից ՀՀ ԱԺ պատգամավոր է։ Գլխավորել է գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի հարցերի հանձնաժողովը։ Պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ» մեդալով։ Ամուսնացած է, ունի մեկ երեխա։   

Գերասիմ Ալավերդյան (Օրինաց երկիր կուսակցություն)։ Ծնվել է 1965 թ.-ին Կապանի շրջանի Սրաշեն գյուղում։ 1991 թ.-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնոլոգիական ֆակուլտետը՝ ստանալով ինժեներ-տեխնոլոգի որակավորում։ 2004-2008 թթ.-ին աշխատել է ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատում որպես Խորհրդի անդամ, հետո՝ պետբյուջեի վերահկողության վարչության պետ։ 2008 թ.-ից աշխատել է որպես վարչության պետ ՀՀ Վերահսկիչ պալատում, վերահսկել է գյուղատնտեսության, բնապահպանության ոլորտներն ու ջրային համակարգերը։ «Օրինաց երկիր» կուսակցության վարչության անդամ է, կուսակցության ագրարային հարցերով հանձնաժողովի նախագահը։ Ամուսնացած է, ունի որդի, դուստր և թոռ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: