482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական բջջային օպերատորները ներկայացրել են «Եվրատեսիլ 2009» շրջանակներում անցկացվող հեռուստաքվեարկության պայմանները
19:28
12 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական բջջային օպերատորները ներկայացրել են երգի միջազգային «Եվրատեսիլ 2009» մրցույթի շրջանակներում անցկացվող հեռուստաքվեարկության պայմանները։

Ինչպես հայտնում են հայկական հեռահաղորդակցական օպերատորներ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն («Beeline» ապրանքանիշ) և VivaCell-MTS-ը, Հայաստանը կարող է քվեարկել և կիսաեզրափակիչ մրցույթի (մայիսի 12) և եզրափակիչ մրցույթի (մայիսի 16) համար: Քվեարկությունը կատարվում է ուղիղ եթերով հաղորդավարի ազդանշանից հետո:  

Քվեարկել նախընտրած կատարողի օգտին հնարավոր է ինչպես ֆիքսված կապի, այնպես էլ բջջային ցանցերի բոլոր հեռախոսահամարներից:

Սեփական ձայնը նախըտրած կատարողի օգտին տալու համար պետք է զանգահարել համապատասխան համարին` 0 9009 90XX, որտեղ վերջին երկու թիվը մասնակից երկրի համարն է` 01-ից մինչև 18-ը (առաջին կիսաեզրափակիչ), 01-ից մինչև 25-ը (եզրափակիչ)։

Քվեարկել կարելի է նաև նախընտրած երգի օգտին` ուղարկելով մասնակից երկրի համարը պարունակող SMS 7708 կարճ համարին։

7708 կարճ Համարին ուղարկված մեկ SMS-ի արժեքն է 260 դրամ (ներառյալ ԱԱՀ):

Հեռուստաքվեարկության կանոնների համաձայն՝ բաժանորդը չի կարող քվեարկել սեփական երկրի օգտին, մեկ հեռախոսահամարից կարելի է զանգարահել 20 անգամից ոչ ավել, 7708 կարճ համարին կարելի է ուղարկել անսահմանափակ քանակի SMS հաղորդագրություններ, սակայն քվեարկության մեջ հաշվի կառնվեն միայն առաջին 20 SMS հաղորդագրությունները` ուղարկված մեկ բաժանորդի կողմից։ Եթե բաժանորդը ուղարկի SMS հաղորդագրություն Հայաստանի կոդով (02) կամ ցանկացած տեքստով, որը չի համապատասխանում մասնակից երկիրների կոդերին կամ ցանկացած այլ ֆորմատի հաղորդագրություն, նրանք կմշակվեն, սակայն չեն հաշվարկվի որպես քվեարկված ձայն: Եթե բաժանորդն ուղարկի  SMS հաղորդագրություն նախքան քվեարկության սկսելը կամ նրա ավարտից հետո, նրա հաղորդագրությունը կմշակվի, սակայն չի հաշվարկվի որպես քվեարկված ձայն:

Հեռուստաքվեարկությունը տևելու է 15 րոպե, որի սկիզբն ու ավարտը (քվեարկության ժամանակահատվածը) կհայտարարվի հաղորդավարի կողմից, ինչպես նաև կնշվի հեռուստաէկրանին:

Եվրատեսիլ 54-րդ մրցույթն անցկացվում է Մոսկվայում։ Հայաստանը մասնակցում է մրցույթին արդեն չորրորդ անգամ։ Հայաստանն այս անգամ կներկայացնեն Անուշ և Ինգա Արշակյանները: 2008 թ.-ին հայ երգչուհի Սիրուշոն զբաղեցրեց չորրորդ տեղը։

Սիրուշով գերազանցեց Հայաստանը ներկայացնող նախկին կատարողներ Անդրեին (2006) և Հայկոյին (2007), որոնք նախորդ մրցույթներին զբաղեցրել էին ութերորդ տեղը։-0- 

 

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին: