480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ դեսպանը բացատրեց ԱՄՆ-ի կողմից Բաքվին ու Երևանին ցուցաբերվող անհամաչափ ռազմական աջակցության պատճառները
18:41
12 Մայիսի 2009

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը մեկնաբանել է վաշինգտոնյան վարչակազմի դիրքորոշումը Հայաստանին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցում։

Օբամայի վարչակազմի ներկայացրած հայտում 2010 ֆինանսական տարում Հայաստանի  համար պահանջվող գումարը 30 մլն դոլար է՝ 2009 թ.-ին հատկացված 48 մլն. դոլարի դիմաց։

Որպես ռազմական օգնություն Հայաստանին կտրամադրվի 4 մլն. դոլար, իսկ միջազգային ռազմական ու կրթական դասընթացների համար Հայաստանը կստանա 450 հազար դոլար։

Ադրբեջանին նախատեսվում է հատկացնել 5 մլն դոլար՝ որպես ռազմական օգնություն և 900 հազար դոլար կրթական դասընթացների համար։ Լեռնային Ղարաբաղին ֆինանսական օգնություն չի նախատեսվում։

«Նովոստի-Արմենիա» գործակալությանը ԱՄՆ դեսպանատնից տրամադրած հայտարարության մեջ Յովանովիչը նշել է, որ կցանկանար որոշ պարզաբանումներ տալ այս առնչությամբ մամուլում հայտնված հրապարակումների վերաբերյալ։

«Հայաստանին միջազգային օժանդակության ցուցաբերումը սկսվեց 20 տարի առաջ՝ 1988թ. դեկտեմբերյան երկրաշարժից հետո, և այդ ժամանակվանից ի վեր Միացյալ Նահանգները հատկացրել է ավելի քան երկու միլիարդ դոլարի մարդասիրական օգնության ու զարգացման օժանդակություն, որն ուղղվել է Հայաստանի տնտեսական, սոցիալական ու կառավարման ոլորտներին»,- հիշեցրեց դիվանագետը։

«Օբամայի վարչակազմի ներկայացրած հայտում 2010 ֆինանսական տարում Հայաստանի համար պահանջվող գումարը (30 մլն դոլար) 25 տոկոսով ավելի է 2009 ֆինանսական տարում Հայաստանի  համար Բուշի վարչակազմի պահանջած գումարից (պահանջվել էր 24 մլն դոլար, իսկ Կոնգրեսն այդ գումարը կրկնապատկեց): Հայաստանին 2010 ֆինանսական տարում հատկացվելիք օժանդակության փաստացի ծավալների մասին Կոնգրեսը դեռ որոշում չի ընդունել»,- նշել է Յովանովիչը:

Ինչ վերաբերում է ԼՂՀ-ին ֆինանսավորում տրամադրելուն,ապա, դեսպանի խոսքերով, բյուջետային հայտ Կոնգրեսին երբևէ չի ներկայացվում, քանի որ բյուջետային գործընթացում այդպիսի մեխանիզմ նախատեսված չէ:

«Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնության տրամադրման հարցը կարգավորվում է ավելի ուշ` Կոնգրեսի ու Վարչակազմի միջև բյուջեի բանակցման ընթացքում»,- պարզաբանել է Յովանովիչը:

Նա նշել է, որ ռազմական օժանդակության մասով Վարչակազմի 2010 ֆինանսական տարվա համար ներկայացրած հայտով Օտարերկրյա ռազմական ֆինանսավորման շրջանակում Հայաստանի համար պահանջվել է նույնքան գումար, որքան 2009 ֆինանսական տարվա համար: Նվազում չի եղել:

«Ադրբեջանի հետ կապված ավելացումը պայմանավորված է խաղաղապահ ու ռազմածովային անվտանգության ասպարեզում ԱՄՆ գերակայությունների հետ, մասնավորապես` Կասպից ծովում տարածման և թմրադեղերի անօրինական փոխադրումների դեմ պայքարի հետ»,- նշել է դեսպանը:
 
«Հայաստանի և Ադրբեջանի համար պահանջվող օժանդակության ծավալները մանրակրկիտ քննության են առնված ու կշռադատված, որպեսզի բացասաբար չանդրադառնան տարածաշրջանում ռազմական հավասարակշռվածության ու  Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վրա. այնուհանդերձ, հարկ է նշել, որ յուրաքանչյուր երկիր ստանում է համապատասխան օժանդակություն, որը կմեծացնի նրանց փոխգործակցելիությունն ու ռազմական պրոֆեսիոնալիզմը»,- ասել է Յովանովիչը:

Նա հավաստել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի և հայ ժողովրդի հետ իր վաղեմի գործընկերությանը: Հայ ժողովրդին օգնելը եղել և մնում է բարձր առաջնահերթության խնդիր:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։
12:19
26 Նոյեմբերի 2016
ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ օրը ՀՀԿ 16–րդ համագումարի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց կուսակցության նոր անդամներին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորելու համար։
11:47
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ-ն կանխատեսելի քաղաքական ուժ է և իմիջի փոփոխություն չի ծրագրում. Շարմազանով
Հայաստանի հանրապետական կուսակությունը կանխատեսելի քաղաքական ուժ է: