+21
Եղանակը Երևանում
Հայ
ՄԻԱԿ կուսակցության գլխավոր խնդիրը 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին պատրաստվելն է
18:07
12 Մայիսի 2009

Միացյալ ազգային  ազատական կուսակցության գլխավոր նպատակը 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին պատրաստվելն է, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց կուսակցության գլխավոր քարտուղար Արա Հովսեփյանը։  

«Մենք մտադիր ենք համախմբել հանրապետության երիտասարդական առաջադիմական-ազատական ուժերը, որպեսզի ավելի բովանդակալից պատրաստվենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Մեր գլխավոր նպատակը 2012 թվականի ընտրություններն է, և եթե մենք դրսևորենք մեզ ընտրություններում, ապա լուրջ հայտ կներկայացնենք գործադիր մարմիններում մեր ներդրումն ունենալու համար»,- հայտարարեց Հովսեփյանը։

Նա նշեց, որ դրա համար նախատեսվում է դարձնել կազմակերպությունն ավելի մասսայական, զարգացնել նրա գործունեությունը Հայաստանի բոլոր մարզերում, այդ թվում նաև գյուղական շրջաններում։ Բացի այդ, նրա խոսքերով, շարունակվելու է ներկուսակցական կառուցվածքի ավելի մեծ ժողովրդավարացման գործընթացը, թափանցիկության և արդունավետության բարձրացումը։

Միաժամանակ մայիսի 31-ին կայանալիք ընտրությւոններին մասնակցելուց հրաժարվելը Հովսեփյանը բացատրեց ընտրությունների ներկայիս համակարգի հետ  անհամաձայնությամբ։ «Մենք կարծում ենք, որ Երևանի ավագանու խորհրդի ընտրությունները քաղաքապետ ընտրելու ամենահաջող տարբերակը չէ՝ ելնելով մեր երկրի առանձնահատկություններից։ Մեր կուսակցության դիրքորոշումն այնպիսին է, որ լեգիտիմորեն ընտրված նախագահը պետք է նշանակի Երևանի քաղաքապետին»,- նշեց նա։

Հովսեփյանի խոսքերով՝ որևէ քաղաքական ուժի ՄԻԱԿ-ը չի սատարելու  քաղաքապետի ընտրություններում, բայց կազմակերպության յուրաքանչյուր անդամ սեփական ընտրության իրավունք կունենա։

Կուսակցության առաջնորդը ասաց, որ ՄԻԱԿ-ը պատրաստ է համագործակցել այն քաղաքական ուժերի հետ, որոնք կողմ կլինեն երկրում երկրորդ սերնդի բարեփոխումներ՝ Հայաստանում ժողովրդավարական հասարակությանը բնորոշ հիմնական ինստիտուտների կայացում անցկացնելուն։

«Կա գաղափարախոսություն, որին մենք կողմ ենք՝ դրանք երկրորդ սերնդի բարեփոխումներն են։ Նա, ով կողմ է դրանց, մեր պոտենցիալ դաշնակիցն է»,- ընդգծեց Հովսեփյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: