484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ղազախստանը չափազանց շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ. միջկառավարական հանձնաժողովի նախագահ
16:44
12 Մայիսի 2009

Ղազախստանը չափազանց կարևորում է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնումը և անչափ շահագրգռված է այդ հարցում, ասաց ՀՀ և ՂՀ միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ղազախ համանախագահ, Ղազախստանի գյուղատնտեսության նախարարության պատասխանատու քարտուղար Տոբիլբեկ Օմարովը։  

«Երկրների միջև արդեն համագործակցություն կա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմանի ձևաչափերում, կատարվում է անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում, իրականացվում են փոխադարձ այցեր։ Երկրների միջև համագործակցությունը հարուստ պատմություն ունի, Հայաստանի ու Ղազախստանի մինջև շատ ընդհանուր բան կա, օրինակ, ընդհանուր մտածելակերպը, մեր երկրների հիմնական հարստությունը մարդկային ներուժն է»,- երեքշաբթի Օմարովը ասաց Երևանում Հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի ժամանակ։

Հանձնաժողովի ղազախ համանախագահի խոսքերով՝ Հայաստանի ու Ղազախստանի միջև ակտիվ համագործակցություն է հաստատվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում, իսկ Հայաստանը մասնակցում է պաշտոնական Աստանայի ինտեգրացիոն նախաձեռնություններին, մասնավորապես, Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի նախաձեռնած նախագծերին՝ ԱՊՀ ամրապնդման ուղղությամբ։   

Օմարովը նշեց, որ երկու երկրներն էլ, լինելով ՀԱՊկ անդամներ, ակտիվ մասնակցում են Կազմակերպության ամրապնդման ծրագրերին, ներգրավված են ԱՊՀ շրջանակներում անցակցվող ֆորումներին։
 
Միաժամանակ նա նշեց, որ տնտեսական գործընկերությունը երկրների միջև առայժմ զիջում է քաղաքական համագործակցության մակարդակին։ Բերված տվյալներով՝ Հայաստանի և Ղազախտանի միջև առևտրաշրջանառությունը 2008 թ.-ի արդյունքներով շուրջ 10,4 մլն դոլար է կազմել՝ 2007 թ.-ի 12 մլն. դոլարի համեմատ։ Ղազախական կողմի տվյալներով՝ 2008 թ.-ին Հայաստանից Ղազախստան 4,1 մլն. դոլարի ապրանք է ներկրվել, իսկ Ղազախտանից Հայաստան արտահանումը 5,3 մլն. դոլար է կազմել։ 

«Սա բավարար չէ, մենք կարող ենք կրկնապատկել, եռապատկել և անգամ տասնապատկել մեր ցուցանիշները։ Դա մեր ուժերից վեր չէ»,- հայտարարեց նա։

Օմարովը նշեց, որ երկրների միջև առևտրաշրջանառության ավելացմանը կարող է նպաստել Ղազախստանից Հայաստան հացահատիկային բույսերի մատակարարման վերջերս հաստատված մեխանիզմի զարգացումը։

Միջկառավարական հանձնաժողովի նիստը Երևանում կընթանա մինչև մայիսի 12-ի երեկո։ Չորեքշաբթի՝ մայիսի 13-ին, հանձնաժողովի անդամները կայցելեն  Ծաղկաձոր՝ ղազախական լեռնադահուկային «Չիմբուլակ» հանգստավայրի և հայկական Ծաղկաձորի միջև ձմեռային մարզաձևերի գծով համագործակցության հնարավորություններին ծանոթանալու համար։
    
Երրորդ նիստի արդյունքներով ծրագրվում է ՀՀ և ՂՀ գյուղատնտեսության նախարարությունների միջև համաձայնագրի ստորագրում տվյալ ոլորտում համագործակցության մասին, ինչպես նաև համաձայնագիր Աստանա քաղաքի ակիմատի և Երևանի քաղաքապետարանի միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական համագործակցության ոլորտում, գործընկերություն առողջապահության, մշակույթի, կրթության, զբոսաշրջության և սպորտի ոլորտում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: