486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ կապի և տրանսպորտի նախարարը հույս ունի, որ կբացվի Վերին Լարս հսկիչ-անցագրային կետը
14:44
12 Մայիսի 2009

ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը հույս է հայտնել, որ ռուս-վրացական հարաբերությունները կշտկվեն, ինչի արդյունքում էլ կբացվի Վերին Լարս հսկիչ-անցագրային կետը:

«Այժմ քաղաքական որոշման հերթն է: Խնդիրը ռուս-վրացական հարաբերություններում է: Հուսամ, որ առաջիկայում Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունները կբարելավվեն և կջերմանան, ինչը ձեռնտու կլինի տարածաշրջանի բոլոր երկրներին»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Սարգսյանը:

«Հայաստանի միջազգային բեռանափոխադրողների միության» գլխավոր քարտուղար Հերբերտ Համբարձումյանն իր հերթին նշեց, որ այս խնդրի լուծումը կախված չէ Հայաստանից:

Ռուսաստանի և Վրաստանի սահմանի միջազգային ավտոմոբիլային հսկիչ անցագրային միակ կետի՝ «Վերին Լարսի» (որը 2006թ. փակվեց վերակառուցելու նպատակով) շինարարության ավարտի հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ նախորդ երեքշաբթի: «Վերին Լարսը» տեղակայված է Վլադիկավկազից 38 կմ դեպի հարավ:

«Վերին Լարսի» թողունակությունը կկազմի օրական 400 մեքենա՝ միաժամանակ ապահովելով տրանսպորտային միջոցների համար նախատեսված 12 գծանի երթևեկություն և երկու հավելյալ գիծ պահուստային երևթևեկության համար: Հարկ  է նշել, որ նախագծով նախատեսված է նաև օրական մինչև 600 ավտոմեքենա տեղավորելու հեռանակարային զարգացման հնարավորությունը»,- ՌԻԱ Նովոստիին է հայտնել Հյուսիսօսեթյան մաքսատան մամուլի քարտուղար Տամարա Ցագարաևան:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։