482.74
-0.81
570.65
+2.43
8.24
+0.06
-1
Եղանակը Երևանում
Հայ
«Երևանի տեղական ինքնակառավարման մասին» օրենքը թույլ կտա երկրի կյանքում ակտիվացնել քաղաքական կուսակցությունների մասնակցությունը
14:22
12 Մայիսի 2009

«Երևանի տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքը թույլ կտա երկրի կյանքում ակտիվացնել քաղաքական կուսակցությունների մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով, կարծում է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

«Տեղական ինքնակառավարումը երբեք քաղաքականացված չի եղել: Հիմա դա այդպես չէ, իսկ դա նշանակում է, որ քաղաքական կուսակցությունները երկրի զարգացման գործում հիմնական դերը պետք է ստանձնեն»,- երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հարությունյանը:

Նրա խոսքերով, եթե քաղաքական կուսակցությունները տեղական ինքնակառավարման մակարդակով պատասխանատվություն չեն կրում, նշանակում է, որ ինքնադրսևորվելու միակ ոլորտը մնում է Ազգային ժողովը:

Ընդ որում, Հարությունյանը կարծում է, որ այդ դեպքում խորհրդարան կարող են մտնել այնպիսի կուսակցություններ, որոնք մինչ այդ ոչ մի տեղ չեն դրսևորել իրենց և ոչ մի պատասխանատվություն չեն կրել:

Հարությունյանը վստահ է, որ հետագայում մայրաքաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մոդելը կտարածվի նաև խոշոր ոլորտների վրա:

«Բոլոր այդ միջոցները մեզ առավել ուժեղ քաղաքական կուսակցություններ կտան, և ժամանակի ընթացքում կբարելավեն քաղաքական մշակույթը»,- ասաց Հարությունյանը:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքն ԱԺ-ն ընդունել է 2008թ. դեկտեմբերի 26-ին:

Մայիսի 31-ին տեղի կունենա Երևանի Ավագանու խորհրդի ընտրությունները: «Երևանում տեղական ինքնակառավարման մասին» նոր օրենքի համաձայն նախատեսվում է Երևանում ստեղծել 65 անդամներից բաղկացած և համամասնական ընտրակարգով ձևավորվող Ավագանու խորհուրդ։

Երևանի քաղաքապետի պաշտոնը կզբաղեցնի այն կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարը, որը ընտրությունների ժամանակ կհավաքի 50%՝ գումարած մեկ ձայն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, Երևանի Ավագանու խորհրդի ընտրություններին կմասնակցեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀՀԿ, «Օրինաց Երկիր» կուսակցությունը, ՀՅԴ-ն, Ժողովրդական կուսակցությունը, ՀՀ Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը և ՀԱԿ նախընտրական դաշինքը։  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։