484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Հենրիկ Իգիթյանի մահվան կապակցությամբ
19:46
11 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Իգիթյանի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Իգիթյանի մահվան մասին: Իգիթյանը մեր նորագույն պատմության հազվագյուտ անհատներից էր, մեր երկրի ու հայ մշակույթի երախտավորներից»,- ասվում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված նախագահի ուղերձում:

«Իր գործունեության բոլոր ոլորտներում նա առաջամարտիկ էր, ով հաղթահարում էր անհնարին թվացող խոչընդոտներ, ճշմարտության ու գեղեցիկի համար ճանապարհ բացում` սեփական օրինակով ապացուցելով, որ իրական հայրենասերի ու արվեստագետի առաջ անանցանելի արգելքներ չկան»,- ասել է նախագահը:

Պետության ղեկավարի խոսքերով, Հենրիկ Իգիթյանը կարծում էր, որ մտավորականը պետք է մտածելակերպով ու գործով միշտ բոլորից քայլ առաջ լինի:

«Նա այդպիսին էր թե հասարակական-քաղաքական կյանքում, թե արվեստում: Ժամանակակից արվեստի իգիթյանական թանգարանը նոր շունչ հաղորդեց մեր կերպարվեստի զարգացմանը, իսկ մանկական արվեստի գեղագիտական դաստիարակության կենտրոնն իր տեսակի մեջ եզակիներից է աշխարհում: Մշակույթի այդ օջախներն այսօր էլ քարոզում են արվեստ` առանց պայմանականությունների»,- ընդգծել է նախագահը:

Նրա խոսքերով, Հենրիկ Իգիթյանի համար արվեստը, հայ մշակույթի հարատևությունը հավատամք էին:

Սարգսյանը նշել է, որ Իգիթյանը սիրում ու գնահատում էր մեր մշակույթը և պատգամում. «Մտե՛ք ժամանակակից արվեստի թանգարան, տեսե՛ք մեր մշակույթը, որն ուրիշներին չի զիջում»:

«Կորստի այս ծանր պահին խորին ցավակցություն եմ հայտնում անվանի արվեստագետի ընտանիքին և հարազատներին, նրա գործընկերներին ու սաներին»,- ասվում է ուղերձում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։