486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հարուցվել է քրեական գործ զանգվածային անկարգությունների գործով վկաների հանդեպ բռնություն կիրառելու փաստի առթիվ
19:44
11 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հարուցվել է քրեական գործ զանգվածային անկարգությունների գործով վկաների հանդեպ բռնություն կիրառելու փաստի առթիվ, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հայտարարության մեջ, 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունները կազմակերպելու և ապօրինի կերպով ռազմամթերք  ձեռք բերելու և պահելու համար ամբաստանյալ Սասուն Միքայելյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով առաջադրված մեղադրանքը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ըստ էության քննության ժամանակ, վկաներ Էդիկ Խաչատրյանը, Արսեն Մկրտչյանը և Յաշա Մելքոնյանը հայտարարել են իրենց  նկատմամբ կիրառված խորթ մեթոդների մասին:

Մասնավորապես վկա Յ.Մելքոնյանը հայտարարել է, որ իր նկատմամբ բռնություն է գործադրել ոստիկանության Հրազդանի բաժնի պետի տեղակալ Ս.Մարկոսյանը՝ բերման ենթարկելիս, իսկ վկաներ Է.Խաչատրյանն ու Ա.Մկրտչյանը հայտարարել են, որ իրենց նկատմամբ քննությանը խորթն մեթոդներ են կիրառվել նախաքննության ընթացքում:

Նկատի ունենալով, որ վկաների կողմից դատարանում հնչեցված հայտարարությունները վերաբերում են ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելուն՝ ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով նշված երեք դեպքերով հարուցվել են առանձին քրեական գործեր, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական և ՀՀ ազգային անվտանգության ծառայություններին: Ոստիկանության աշխատակցի գործողությունների վերաբերյալ Յ.Մելքոնյանի հայտարարության հիման վրա հարուցված քրեական գործով նախաքննությունը գտնվում է  Հատուկ քննչական ծառայության, իսկ Է.Խաչատրյանի և Ա.Մկրտչյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործերը՝ Ազգային անվտանգության ծառայության վարույթներում:

«Ցուցում է տրվել ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները հայտարարություններում հնչեցված հանգամանքները պարզելու և սեղմ ժամկետներում անհրաժեշտ որոշումներ կայացնելու համար»,-ասված է հայտարարության մեջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: