486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայ խորհրդարանականները և իրավապահ մարմինների ներկայացուցիչները քննարկել են հափշտակված մեքենաների ներմուծման հնարավորությունները
18:57
11 Մայիսի 2009

ՀՀ ԱԺ պատգամավորները,  ոստիկանության, Գլխավոր դատախազության և Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչները երկուշաբթի տեղի ունեցած աշխատանքային քննարկումների ժամանակ քննարկեցին արտերկրում գողացված ավտոմեքենաների՝  հանրապետություն ներկրելու դեմ պայքարի հարցը։

Ինչպես հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, օրենսդրական փաթեթով առաջարկվող փոփոխությունների նպատակն է կանխել հափշտակված մեքենաների ներմուծումը հանրապետության տարածք: Հաշվի առնելով, որ կան այդպիսի մեքենաներ և չի բացառվում, որ կլինեն նաև հետագայում` փորձ է արվում ոլորտում որոշակիություն մտցնել և հնարավորություն տալ իրավակիրառ մարմիններին ու քաղաքացիներին կանխատեսելի դարձնել այն իրավիճակը, երբ հափշտակված մեքենա է ներկրվում հանրապետություն:

Արդարադատության նախարարի խոսքերով, Մաքսային օրենսդրությունում կատարվելիք լրացումներով առաջարկվում է սահմանել պետիշխանության մարմինների և մաքսային մարմինների՝ արտերկրում գողացված  մեքենաների ներկրման դեմ պայքարի ոլորտում համագործակցության կարգը, ինչպես նաև նման մեքենաների ներկրման մասին ՀՀ ոստիկանությանն իրազեկելու կարգը։

Համաձայն Քաղաքացիական օրենսդրության փոփոխությունների, նախատեսվում է երկամյա ժամկետ սահմանել գողացված ավտոմեքենաների օտարերկրացի սեփականատերերի համար մեքենան իրենց վերադարձնելու նպատակով հայց ներկայացնելու վերաբերյալ։

Ինչպես պարզաբանեց Դանիելյանը, այդ ժամկետից հետո մեքենաները կհամարվեն բարեխղճորեն մեքենա գնած ՀՀ քաղաքացիների սեփականությունը։ 

Նրա կողմից բերված տվյալներով, ներկայում Հայաստանում գրանցված է արտերկրում հափշտակված 400 ավտոմեքենա, որոնք ներկրվել են երկիր ավելի քան երկու տարի առաջ։

«Այդ պատճառով անհրաժեշտ է լուծել այն հարցը՝ կտարածվի, արդյո՞ք, նման մեքենաների վրա հայցի ներկայացման անհրաժեշտության պահանջը երկու տարվա ընփացքում։ Կարծում եմ, որ աննպատակահարմար է չորս տարի առաջ երկիր ներմուծած մեքենաների դեպքում սպասել ևս երկու տարի»,- նշեց նա։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։