481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+16
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՀ-ն 2009թ.-ին համաշխարհային տնտեսության անկում է կանխատեսում -1,3 տոկոսի չափով և որոշակի վերականգնում միայն 2010թ.-ին՝ մինչև 1,9 տոկոս
18:43
11 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Արժույթի միջազգային հիմնադրամը 2009թ.-ին համաշխարհային տնտեսության անկում է կանխատեսում -1,3 տոկոսի չափով և որոշակի վերականգնում միայն 2010 թ.-ին՝ մինչև 1,9 տոկոս, երկուշաբթի Երևանում հայտարարեց ԱՄՀ փոխնախագահ Ռաթնա Սահայը (IMF Deputy Director Ratna Sahay)՝ ներկայացնելով «Տարածաշրջանի տնտեսական հեռանկարները. «Կովկաս և Կենտրոնական Ասիա» զեկույցը։    

«Համաշխարհային ճգնաժամն ամբողջ աշխարհում արդեն անցել է տնտեսության իրական հատված, ինչի պատճառով շատ շուկաներ գտնվում են ճնշված վիճակում, պահպանվում է լարվածության բարձր մակարդակը բարձր ռիսկերի առկայության դեպքում»,- ասաց Սահայը։

Նրա խոսքերով, ԱՄՀ-ն համաշխարհային տնտեսության կորուստ է կանխատեսում 2009-2011 թ.-ին 4 տրլն դոլարի չափով։

«ԱՄՀ-ն ակնկալում է, որ համաշխարհային տնտեսությունը 2010թ.-ին աստիճանաբար կվերականգնվի, սակայն ամեն ինչ կախված կլինի խոշոր պետությունների դիրքորոշումից, մասնավորապես, ֆինանսական պայմանների կայունացմանն ու պահանջարկի խթանմանն ուղղված գործողությունների և համակարգված քաղաքականության կազմակերպման հնարավորությունից»,- ասաց Սահայը։

Նա նշեց, որ չնայած պետությունների բազմաթիվ ջանքերին, համակարգային ռիսկերը շարունակում են բարձր մակարդակում մնալ, թեպետ վերջին տվյալները վկայում են տնտեսական անկման մեղմացման հնարավորության մասին։

Շուկայի ռիսկերի թվում նա նշեց հակաճգնաժամային քայլերի իրականացման հնարավոր ուշացումը, զարգացած տնտեսություններում դեֆոլտի սպառնալիքի աճը, մտավախությունը պետությունների հարկաբյուջետային կայունության հարցում, պետական մակարդակում առևտրային ու տնեսական պրոտեկցիոնիզմի ռիսկերը։  

Նրա խոսքերով, 2008թ.-ի արդյունքներով արտահանման կրճատման ցուցանիշները «կցնցեն» և արդեն իսկ ծանրորեն անդրադարձել են զարգացող երկրների վրա, չնայած վերջին եռամսյակում արտահանման իրավիճակն աշխարհում ինչ-որ չափով բարելավվել է։

«Իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ է տնտեսությունում համակարգել գործողությունները պետական մակարդակով, խթանել պետբյուջեն և մաքրել շուկան։ Ընդ որում, եթե նման քայլերն ուշանան, ապա հնարավոր է աշխարհում լուրջ արժեզրկում և տարբեր երկրների պետական պարտքի աճ գրանցվի»,- ասաց Սահայը։

ԱՄՀ-ում որոշակի մտահոգություն է առաջ բերում պետական  պրոտեկցիոնիզմն ու տեղական արտադրողների աջակցությունը, ինչը սահմանափակում է ապրանքի ազատ ներկրման ու արտահանման հնարավորությունները։

«Այնուամենայնիվ, ԱՄՀ-ն հույս ունի, որ համաշխարհային տնտեսության առաջատարները կմիավորեն ջանքերը գործողությունների համակարգման համար»,- ասաց Սահայը՝ հույս հայտնելով, որ մինչև մյուս տարի տնտեսական իրավիճակի միտումներն աշխարհում կկայունանան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: