483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
2008թ.-ին Հայաստան է բերվել արտասահմանում հափշտակված ընդամենը 4 մեքենա. Ոստիկանության պետի տեղակալ
18:29
11 Մայիսի 2009

2008թ.-ին Հայաստան է բերվել  արտասահմանում միջազգային հետախուզության մեջ գտնվող ընդամենը 4 և համարները փոխված 14 մեքենա, հայտնեց Ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը։

«Այսպիսով, մեր ձեռնարկած միջոցների շնորհիվ, հաջողվել է հասնել նվազագույնի։ Օրինակ, 2004թ.-ին Հայաստան է բերվել միջազգային հետախուզության մեջ գտնվող 69 և փակ համարներով 9 մեքենա, իսկ 2005թ.-ին համապատասխանաբար 42 և 14 մեքենա, իսկ 2006թ.-ին՝ 41 և 20 մեքենա»,-երկուշաբթի ասաց նա հայկական խորհրդարանում Հայաստան ներմուծվող հափշտակված մեքենաների հարցի շուրջ հայկական խորհրդարանում տեղի ունեցած աշխատանքային քննարկումների ժամանակ։

Ոստիկանության պետի տեղակալի խոսքերով, ԽՍՀՄ փլուզումից հետո Արևելյան ու Արմտյան Եվրոպայի երկրներից հետխորհրդային տարածք ու Հայաստան սկսեցին ներմուծվել վերադաջված ու հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենաներ։ Ինչպես նշեց Հունանյանը, Հայաստանը, լինելով Ինտերպոլի գլխավոր քարտուղարության անդամ, կարող էր ընդամենը գրանցել գողացված մեքենաների ներմուծումը երկիր՝ չկարողանալով ձեռնարկել որևէ գործուն միջոց։  

Հունանյանի տվյալներով, մինչև 2004թ.-ը ամեն տարի Հայաստան է բերվել արտասահմանում հափշտակված 200-250 մեքենա, սակայն գողացված մեքենաների ներմուծումը կասեցնելու վերաբերյալ միջոցներ ձեռնարկելու որոշումից հետո ցուցանիշը սկսեց կտրուկ նվազել։ Նա ընդգծեց, որ գողացված մեքենաների ներմուծումը երկիր էապես բարդացրել էր քրեածին մթնոլորտը երկրում, քանի որ նման մեքենաների միջոցով կատարվում էին բազմաթիվ հանցագործություններ։

«2004թ.-ի մարտի 31-ին ՀՀ Ոստիկանության և Պետական մաքսային կոմիտեի պետերը համատեղ հրաման ստորագրեցին, համաձայն որի սահմանվեցին արտասահմանում գողացված մեքենաների երկիր ներմուծումը կասեցնող մեխանիզմները»,- հայտարարեց Ոստիկանության պետի տեղակալը։

Սակայն, ինչպես նշեց Հունանյանը, նման միջոցների ձեռնարկումից հետո, խնդիրը լիովին չլուծվեց, քանի որ դժվար էր գտնել գողացված մեքենաների սեփականատերերին։ Նրա բերած տվյալներով, չնայած նման դժվարություններին, իրավապահ մարմիններին հաջողվել է գողացված մեքենաները վերադարձնել օտարերկրացի տերերին, օրինակ 4 մարդու ԱՄՆ-ում, 2-ական՝ Ռուսաստանում, Վրաստանում և Հունաստանում։  

Միևնույն ժամանակ, Հունանյանը հավելեց, որ հաճախ գողացված մեքենաների սեփականատերերն իրենք շահագրգռված չեն մեքենայի վերադարձի համար, քանի որ ապահովագրությամբ արդեն ստացել են իրենց մեքենայի լրիվ արժեքը։ Նրա խոսքերով, երբեմն գրանցվել են նաև դեպքեր, երբ մեքենաների սեփականատերերն իրենք են մեքենաները տվել քրեական տարրերին և արդյունքում հայտարարել դրա հափշտակման մասին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։