478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը ԵՄ-ի և ԱՄՆ-ի ամենակարևոր աշխարհաքաղաքական օղակն է Հարավային Կովկասում
17:03
11 Մայիսի 2009

Հայաստանն ամենակարևոր աշխարհաքաղաքական օղակն է դառնում Եվրամիության և ԱՄՆ-ի համար Հարվային Կովկասում, կարծում է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

«Ռուս-վրացական պատերազմից հետո տարածաշրջանում բարձրացել է Հայաստանի աշխարհաքաղաքական դերը»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սաֆրաստյանը։

Ըստ նրա, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռուսաստանը՝ որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից, պահպանել է իր դիրքերը և խորացրել իր համագործակցությունը ՀԱՊԿ շրջանակներում։

Բացի այդ, Սաֆրաստյանը նշեց, որ Հայաստանը օգոստոսյան պատերազմից հետո կարող է կառուցողական կապեր պահպանել Վրաստանի հետ, ինչպես նաև ամրապնդել կապերը դաշնակիցների հետ Եվրոպայում։ 

«Կարծում եմ, որ Հայաստանը Եվրամիության և ԱՄՆ-ի համար դառնում է աշխարհաքաղաքական ամենակարևոր օղակը Հարավային Կովկասում»,- նշեց Սաֆրաստյանը։

Ըստ նրա, տարածաշրջանում Հայաստանի դերի բարձրացումը հանգեցրեց նրան, որ Թուրքիան գնաց երկկողմ հարաբերությունների բարելավման «ճանապարհային քարտեզի» հաստատմանը։

Սաֆրաստյանը նշեց, որ նմանատիպ իրադարձությունները դրդում են ԱՄՆ-ին և Թուրքիային նորովի համագործակցել Հայաստանի հետ։

Մյուս կողմից, փորձագետի խոսքերով, ԵՄ «Արևելյան գործընկերության» նոր նախաձեռնությունը կարևոր է Հայաստանի համար, քանի որ հնարավորություն է ընձեռում աջակցություն ստանալ ԵՄ-ից «ավելի արագ եվրաինտեգրման առումով»։

«Որքանով կկարողանանք օգտվել այդ հնարավորությունից, կախված է մեզանից»,- ասաց Սաֆրաստյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ առաջիկա տարիներին Հայաստանն իրական հնարավորություն ունի ինտեգրվելու եվրոպական միությունում, բայց դրա համար պետք է աշխատել ինչպես պետական շրջանակներում, այնպես էլ հասարակական կազմակերպություններում։

Միաժամանակ Սարֆրաստյանը կարծում է, որ ԵՄ քաղաքականությունն ուղղված է եվրոպական ազդեցության տարածմանը Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող երկրների նկատմամբ։

ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագիրն ընդունվել է Լեհաստանի և Շվեդիայի նախաձեռնությամբ և հաստատվել է ԵՄ 27 երկրների կողմից 2008 թ.-ի դեկտեմբերին Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ։ «Արևելյան գործընկերություն» փաթեթը նախատեսում է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ ԵՄ համագործակցության զարգացում, քաղաքական ինտեգրման աստիճանի առավել զգալի բարձրացում։

Ծրագրի շրջանակներում ԵՄ-ն այդ երկրներին 600 մլն եվրո կհատկացնի 2009-2013 թթ.-ին։   -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: