484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ռուսաստանը առաջին Superjet ինքնաթիռը կվաճառի Հայաստանին
13:43
11 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Sukhoi Superjet 100 քաղաքացիական առաջին ինքնաթիռը կվաճառվի հայկական «Արմավիա» ընկերությանը, երկուշաբթի լրագրողներին տեղեկացրել է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» (ՍՔԻ, ինքնաթիռը մշակող ընկերություն) ընկերության հասարակայնության հետ կապերի հարցերով տնօրեն Օլգա Կայուկովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Կայուկովան նշել է, որ այդ մոդելն արդեն հավաքման վերջին փուլում է գտնվում և շուտով կհանձնվի պատվիրատուին՝ «Արմավիա» ավիաընկերությանը։

Նրա խոսքերով՝ հայկական ընկերությունն ընտրվել է պատվիրված ինքնաթիռի կոնֆիգուրացիայի պարզության պատճառով։

«Ընտրությունը կախված է մի շարք գործոններից։ Կոնֆիգուրացիան որոշում է պատվիրատուն։ Որքան պարզ է կոնֆիգուրացիան, այնքան հեշտ է պատրաստել ինքնաթիռը», - ավելացրել է նա։

Կայուկովան տեղեկացրել է, որ ըստ կատալոգի՝ Superjet 100 տեսակի ինքնաթիռի գինը կազմում է 28 միլիոն դոլար, սակայն ամեն կոնկրետ դեպքում պատվերի արժեքի վերաբերյալ ձեռք է բերվում առանձին պայմանավորվածություն։ «Վճարումն իրականացվում է կանխավճարային սկզբունքով», - պարզաբանել է ընկերության ներկայացուցիչը։

Կայուկովայի խոսքերով՝ այսօրվա դրությամբ ընդհանուր առմամբ պատվիրվել է Superjet 100 տեսակի 98 ինքնաթիռ։ Դրանցից երեսունը բաժին է ընկնում «Աէրոֆլոտ» ընկերությանը, տասը պատվեր են կատարել իտալական ընկերությունները։ «Որոշ կանխավճարներ արդեն արվել են», - նշել է նա։

Ինչպես լրագրողների հետ զրույցի ժամանակ ընդգծել է «Սուխոյ» ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Պողոսյանը, գոյություն ունի ինքնաթիռների արտադրության ֆինանսավորման խնդիր, «և մենք չենք լուծի այն առանց կառավարության աջակցության»։

Նրա խոսքերով՝ ճգնաժամի պայմաններում «ավիաընկերությունը չունի անհրաժեշտ ֆինանսական կայունություն ինքնաթիռների արտադրության գործում միջոցներ ներդնելու համար»։

Առաջին Sukhoi Superjet 100 ինքնաթիռը հանրությանը ներկայացվել է 2007թ. սեպտեմբերի 26-ին՝ Ամուրի Կոմսոմոլսկի գործարանում: Հենց այնտեղ էլ հաջողությամբ իրականացվել է առաջին թռիչքը:

Sukhoi Superjet 100 տեսակի ինքնաթիռների արտադրությունը ՌԴ կառավարության կողմից հավանության արժանացած հեռանկարային նախագիծ է ռուսական ինքնաթիռաշինության գործում։ Դրանք վառելիքի արդյունավետության, բնապահպանական բնութագրերորով, ուղևորների համար հարմարավետության տեսակետից համապատասխանում են քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռների ռուսական և համաշխարհային շուկայի ժամանակակից և հեռանկարային պահանջներին։ Այդ օդանավերի արտադրողը «Սուխոյ քաղաքացիական ինքնաթիռներ» (ՍՔԻ) ՓԲԸ-ն է, որը «Սուխոյ» ընկերության» դուստր ձեռնարկությունն է։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: