482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում նշել են Մայիսյան հաղթանակների օրը
10:38
11 Մայիսի 2009

Մայիսի 9-ին Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նշել են եռակի տոն՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրը, Շուշիի ազատագրման և Ղարաբաղի պաշտպանության բանակի ստեղծման օրը։

Այդ օրը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի քաղաքական և ռազմական ղեկավարությունը ծաղկեպսակներ է դրել Հայրենական մեծ պատերազմի և Ղարաբաղի ազատագրական շարժման հերոսների հուշարձաններին, ողջ երկրում տեղի են ունեցել տոնական միջոցառումներ։

Հատկանշական է, որ այս տարի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նշել է Հաղթանակի օրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովուրդը ռազմաճակատ է ուղարկել 600 հազ. զինվոր, որոնցից 300 հազարը հենց Հայաստանից, իսկ 200 հազարը՝ խորհրդային այլ հանրապետություններից, ևս 100 հազար զինվոր՝ արտասահմանյան երկրներից։ Ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է շուրջ 175 հազար հայ։

Պատերազմի տարիներին հայ ժողովուրդը 106 հերոս է ունեցել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի խոշորագույն զինվորական հրամանատարներն են  Խորհրդային միության կրկնակի հերոս, մարշալ Իվան (Հովհաննես) Բաղրամյանը, զրահատանկային զորքի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խամփերյանց), ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իվան Իսակովը։ Հայ ժողովուրդը պատրաստել և ռազմաճակատ է ուղարկել վեց մոտոհրաձգային դիվիզիա, իսկ Թամանյան 89-րդ դիվիզիան հասել է մինչև Բեռլին։

Բացի այդ հայերը մասնակցել են պարտիզական շարժումներին ֆաշիստական Գերմանիայի կողմից օկուպացված տարածքներում, ինչպես նաև թշնամու թիկունքում ակտիվորեն մասնակցել են գերմանական զորքի ջախջախմանը:

Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատներում հայ ժողովրդի հերոսական պայքարի տրամաբանական շարունակությունը դարձավ Ղարաբաղի ազատագրական շարժումը։

Մասնավորապես, 1992 թ.-ի մայիսի 9-ին Ղարաբաղի Շուշի քաղաքում ազատագրման հերոսական գործողությունն արժանի է իր ուրույն տեղը զբաղեցնել ռազմագիտության դասագրքերում։ Այս և հետագա հերոսական մարտերում ձևավորվել և ամրապնդվել է հաղթական ղարաբաղյան բանակը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: