478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+31
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաավիացիոն ինստիտուտը հանդիսավոր կերպով նշեց 16-ամյակը
19:59
08 Մայիսի 2009

ՀՀ պաշտպանության նախարարության Ա. Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտը հանդիսավոր կերպով նշեց 16-ամյակը։

Ուսումնարանի դասախոսներին և սաներին շնորհավորելու էին եկել հայկական էստրադայի հայտնի աստղեր, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Իր ողջույնի խոսքում ինստիտուտի պետ, գնդապետ Դանիել Բալայանը նշեց մայիսի խորհրդանշականությունը հայ ժողովրդի պատմության մեջ։ Նա հիշեցրեց, որ հենց մայիսին են տարվել Սարդարապատի և Բաշ-Ապարանի հաղթանակները, վերցվել է Շուշին: Հայ ժողովուրդը ԽՍՀՄ մյուս ժողովուրդների հետ միասին հաղթանակ է տարել հիտլերյան Գերմանիայի նկատմամբ։ «Մայիս ամիսը հայ ժողովրդի ամիսն է»,- ընդգծեց Բալայանը։

Նա պատմեց նաև ինստիտուտի աշխատանքի առաջին տարիների մասին, որոնք բաժին ընկան 90-ական թվականների սկզբներին։ Ուսումնարանի պետը հիշեցրեց, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանը ստացավ ռազմատեխնիկա, բայց չուներ համապատասխան ավիացիոն կադրեր։ Այդ իսկ 1994 թվականին ուսումնարանների սաները ընդգրկվեցին մարտական հաշվարկներում։

Համերգի ընթացքում ժողովրդական երգերի հայտնի կատարող Արսեն Գրիգորյանին երիտասարդության ազգային-հայրենասիարական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար պաշտպանության նախարարի անունից հանձնվեց «Գարեգին Նժդեհ» շքանշանը։

ՀՀ պաշտպանության նախարարության Ա. Խանփերյանցի (Ս. Խուդյակով) անվան ռազմաավիացիոն ինստիտուտը հիմնադրվել է 1993 թվականի ապրիլին՝ որպես ռազմական ուսումնարան, իսկ 1999 թվականից ուսումնարանին է շնորհվել ռազմական ինստիտուտի կարգավիճակ։ Ինստիտուտը պատրաստում է ռազմական օդաչուների, ՀԿՊ մասնագետների, ինչպես նաև ավիացիոն տեխնիկների։  -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: