478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+32
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում կայուն է համաճարակաբանական ընդհանուր իրավիճակը. Առողջապահության նախարարություն
19:42
08 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում կայուն է համաճարակաբանական ընդհանուր իրավիճակը, ուրբաթ լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության  հիգիենիկ և հակահամաճարակաբանական տեսչության պետ Արտավազդ Վանյանը։

«Եղանակն աստիճանաբար տաքանում է և այդ կապակցությամբ ավելի մեծ ուշադրություն է դարձվում աղիքային վարակներին, քանի որ մարմնի ջերմաստիճանի բարձրացման հետ բարենպաստ պայմաններ են ստեղծվում վարակի հարուցիչների ակտիվացման համար»,- ասաց Վանյանը։

Նա նշեց, որ ուշադրության կենտրոնում է նաև օդակաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդությունների, օրինակ, А/H1N1 գրիպի նկատմամբ վերահսկողությունը։ Վանյանը հավաստիացրեց, որ ներկայում ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները վարակի՝ Հայաստան ներթափանցելը կկանխելու համար։

Բացի այդ, նրա խոսքով, քայլեր են ձեռնարկվում նաև սովորական գրիպի տարածումը կանխելու ուղղությամբ։ Միաժամանակ Վանյանը ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Հայաստանում հաճախ շփոթում են գրիպն ու հարբուխը, մինչդեռ դրանք բոլորովին տարբեր հիվանդություններ են։

«Վերջին մի քանի տարիների արդյունքներով մեզ մոտ չի նկատվում գրիպով հիվանդացության դեպքերի կտրուկ աճ։ Հիվանդության դեմ պայքարում մենք իրականացնում ենք մի շարք կանխարգելիչ միջոցառումներ, օրինակ, պատվաստումներ ենք իրականացնում ռիսկի հիմնական խմբերի շրջանում՝ դպրոցներում, մանկապարտեզներում և բուհերում»,- նշեց նա։

Վանյանի բերած տվյալներով,  Հայաստանում ամեն տարի իրականացվում է 25 հազար պատվաստում, ինչը հանգեցրել է կարմրուկ և կարմրախտ հիվանդությունների գրեթե լրիվ վերացմանը։ -0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: