486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-11
Եղանակը Երևանում
Հայ
А/H1N1 գրիպի վիրուսը ենթարկվում է բուժման, իսկ մսի միջոցով վարակվել հնարավոր չէ. ՀՀ ԱՆ
18:59
08 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ А/H1N1 գրիպի վիրուսը ենթարկվում է բուժման և խորհուրդ չի տալիս հիվանդությունը «խոզի գրիպ» անվանել: Ինչպես ուրբաթ լրագրողներին հայտնեց ՀՀ առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը, А/H1N1 գիրպի վիրուսի բուժման ժամանակ գործածվում են նույն մեթոդներն, ինչ որ սովորական գրիպի դեպքում։

«Մենք գիտենք, թե ինչպես պաշտպանվել А/H1N1 գրիպից։ Հիվանդությունը ենթարկվում է բուժման, իսկ դրա հաջողությունը կախված է նրանից, թե որ փուլում է հայտնաբերվել վարակը։ Գոյություն ունի դեղամիջոց թռչնագրիպի դեմ ՝ «Տամիֆլյու», որն արդեն կարելի է օգտագործել նաև А/H1N1 բուժման դեպքում»,- նշեց նա։

ԱՀԿ տվյալներով, մայիսի 7-ի դրությամբ աշխարհի 24 երկրում արձանագրվել է А/H1N1 գրիպով հիվանդացության ավելի քան երկու հազար դեպք։ Հիվանդացության դեպքեր գրանցվել են, մասնավորապես, ԱՄՆ-ում, Մեքսիկայում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Նոր Զելանդիայում, Չինաստանում, Կորեայում։

Հայաստանում А/H1N1 հիվանդացության դեպքեր չեն արձանագրվել։ Դարբինյանի կարծիքով, հիվանդացությունների վիճակագրությունը ցույց է տալիս, որ А/H1N1 վիրուսը ենթարկվում է բուժման, և դրա դեմ պայքարում պետք է հատուկ ուշադրություն դարձնել նաև հիվանդության հետևանքների, մասնավորապես, հազի և թոքաբորբի բուժմանը։

Իր հերթին, ՀՀ առողջապահության  հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը հիշեցրեց, որ այսպես կոչված «խոզի գրիպը» նոր հիվանդություն չէ, և հիվանդացության դեպքեր արձանագրվել են դեռ անցած դարի 30-ական թվականներից։ Ինչպես ընդգծեց Վանյանը, այս վարակն անվանել «խոզի գրիպ» ճիշտ չէ, քանի որ այն վերափոխվել է և սկսել է փոխանցվել մարդուց մարդուն։

Վանյանը հատուկ նշեց, որ միս օգտագործելով հնարավոր չէ վարակվել А/H1N1 վիրուսով, քանի որ ճիշտ մշակում անցած միսը վտանգ չի ներկայացնում մարդու համար և լիովին անվտանգ է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: