478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+30
Եղանակը Երևանում
Հայ
Մայիսի 9-ի կապակցությամբ ՀՀ վարչապետը ուղերձ է հղել հայ ժողովրդին
18:30
08 Մայիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /Նովստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայ ժողովրդին շնորհավորել է մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

«Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:

Ամեն տարի այս հրաշալի օրը մենք համակվում ենք միասնության ու համախմբվածության, ազգային ոգու եւ արժանապատվության նվիրական զգացումներով, որոնց  շնորհիվ  ձեռք են բերվել մեր բոլոր բախտորոշ հաջողություններն ու նվաճումները»,- նշված է վարչապետի ուղերձում:

Ւնչպես նշված է ուղերձում, հուսալի ու անվտանգ վաղվա օրը կերտելու համար «մենք պետք է ճիշտ գնահատենք և այսօրվա աշխարհի իրողությունների ու մարտահրավերների տեսանկյունից իմաստավորենք մեր պատմական հաղթանակները` Ավարայրից մինչև Շուշի, գլուխ խոնարհենք բազմահազար այն քաջորդիների հիշատակի առջև, ովքեր իրենց  կյանքը զոհաբերեցին ազգի ու հայրենիքի փրկության համար, հանուն ազատ և անկախ երկրում արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքի»:

Տիգրան Սարգսյանի խոսքով, հանրավոր չէ մոռանալ այն, որ հայ ժողովուրդն իր անունը փառքով պսակեց նաև երկրորդ համաշխարհային պատերազմում` արժանի ներդրում ունենալով ֆաշիզմի դեմ տարած մեծ հաղթանակի գործում:

«Ամբողջ հայության համար հատկապես մեծ է մեր նորօրյա հաղթանակների` արցախյան ազատամարտում գրված հերոսական էջերի, սխրանքների նշանակությունը, որոնք նոր ժամանակներում հայոց ռազմագիտական մտքի, զենքի եւ ոգու սքանչելի դրսևորումներից են»,- ասված է ուղերձում:

Շնորհավորելով Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ՝ վարչապետը հայ ժողովրդին է մաղթում քաջառողջություն, խաղաղ ու ստեղծագործ աշխատանք` հանուն անկախ պետականության ամրապնդման, համազգային նպատակների իրականացման, սերունդների անկանգ երթի:-0-

 

 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: